Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային Սիրիայում դադարեցնել ռազմական գործողությունը

ԱՄՆ-ն կոչ է արել Թուրքիային Սիրիայում դադարեցնել ռազմական գործողությունը
12.10.2019 | 19:00

ԱՄՆ-ը կոչ է արել Թուրքիային Սիրիայի հյուսիս-արևելքում դադարեցնել ռազմական գործողությունները՝ հայտարարել է Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցում, գրում է The New York Times-ը՝ ամերիկյան ռազմական գերատեսչության տարածած հաղորդագրությանը հղումով։ «Հեռախոսազրույցի շրջանակում նախարար Էսպերը վճռականորեն կոչ է արել Թուրքիային դադարեցնել գործողությունները Սիրիայի հյուսիս-արևելքում, որպեսզի մեծանան ԱՄՆ-ի, Թուրքիայի և մեր գործընկերների՝ իրադրության ապաէսկալացման ընդհանուր ելք գտնելու հնարավորությունները, նախքան գործողությունները անդառնալի հետևանքներ կունենան», - ուրբաթ լրագրողներին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջոնաթան Հոֆմանը:

Դիտվել է՝ 454

Մեկնաբանություններ