Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Անկարան հայտնում է սիրիական Ռաս ալ-Այն քաղաքը գրավելու մասին

Անկարան հայտնում է սիրիական Ռաս ալ-Այն քաղաքը գրավելու մասին
12.10.2019 | 22:46

Թուրքիայի ՊՆ-ն հաղորդել է, որ թուրքական բանակը վերահսկողություն է սահմանել սիրիական սահմանամերձ Ռաս ալ-Այն քաղաքի վրա: Ցամաքային գործողությանը նախորդել էր թուրքական օդուժի և հրետանու ռմբակոծությունը: Քրդական ուժերը հերքում են քաղաքի կենտրոնը գրավելու Անկարայի պնդումները: «Սիրիական ժողովրդավարական ուժեր»-ի ռազմական հարցերով մամուլի խոսնակը «Ռոյթերս»-ին ասել է, որ թուրքական ուժերը մտել են քաղաքի արդյունաբերական թաղամասը, որտեղ բախումները դեռ շարունակվում են:

Դիտվել է՝ 809

Մեկնաբանություններ