«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սիրիայի քրդերը հայտարարել են, որ 7 տանկ և ավելի քան 70 թուրք զինվորականի են ոչնչացրել

Սիրիայի քրդերը հայտարարել են, որ 7 տանկ և ավելի քան 70 թուրք զինվորականի են ոչնչացրել
13.10.2019 | 13:13

Սիրիայի քրդական ստորաբաժանումները մարտավարական նահանջից հետո վերահսկողություն են հաստատել Հասեք նահանգի Ռաս էլ Այն քաղաքի մեծ մասի վրա: «Դեմոկրատական Սիրիայի ուժեր» զինված կոալիցիան տեղեկացրել է. «Քուրդ ապստամբներին հաջողվել է խփել 7 տանկ և ոչնչացնել 75 թուրք զինվորների և վարձկանների, ևս 19-ը վիրավորվել են»: Մարտերը վերսկսվել են Թել Բեյդարի արվարձանում և արդյունաբերական գոտում: Թուրքական ինքնաթիռներն ինտենսիվ հարվածներ են հասցնում այդ տարածքի ուղղությամբ: Թուրքիայի հաջորդ թիրախը Ռաքքա նահանգի հյուսիսում գտնվող Թալ Աբյադն է, որի համար արդեն չորրորդ օրն է կատաղի մարտեր են ընթանում:

Դիտվել է՝ 663

Մեկնաբանություններ