Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Թուրքիան հայտարարել է Սիրիայում 20 քաղաքներ գրավելու մասին

Թուրքիան հայտարարել է Սիրիայում 20 քաղաքներ գրավելու մասին
13.10.2019 | 13:17

Թուրքական բանակի և նրանց կողմից կռվող սիրիական ընդդիմության զինված խմբավորումները վերահսկողություն են հաստատել Սիրիայի հյուսիսում 20 բնակավայրերի վրա՝ հաղորդել է Al-Hadath-ը: Թուրքիայի զինված ուժերը և սիրիական ընդդիմության զինյալները փակել են Հալեպի նահանգի հյուսիս-արևելքում գտնվող Հասեկ և Քոբանի (Այն ալ-Արաբ) գավառական կենտրոնի միջև ընկած ճանապարհը: Նրանց հաջողվել է գրավել Թել Թամեր, Այն-Իսա և Ռաքքա քաղաքներ տանող ճանապարհների խաչմերուկում գտնվող անցակետը:
Թուրքական ռազմաօդային ուժերն ու հրետանին ինտենսիվորեն հարվածում են սահմանամերձ Ռաս ալ-Այնին քաղաքին, որտեղ պաշտպանվում են քրդական Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերի մարտիկները, որոնք անդամագրված են «Դեմոկրատական Սիրիայի կոալիցիային»:

Դիտվել է՝ 636

Մեկնաբանություններ