Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Քրդերը ռուսական Հմեյմիմ ավիաբազայում բանակցել են Դամասկոսի հետ

Քրդերը ռուսական Հմեյմիմ ավիաբազայում բանակցել են Դամասկոսի հետ
14.10.2019 | 12:14

Սիրիական զորքերը կտաղեկայվեն քրդական դիրքերում՝ տեղեկացրել է Ֆրանս պրեսը: Կողմերը համաձայնությունը քննարկել են Ռուսաստանի միջնորդությամբ՝ տեղեկացրել է Ռեյտերը: Երեկ երեկոյան Սիրիայի պետական ԱԱՆԱ գործակալությունը հաղորդել է, որ Դամասկոսը զորքեր է ուղարկել այն շրջան, որտեղ Թուրքիան ռազմական գործողություն է իրականացնում քրդերի դեմ:

Նրանք իսլամիստների դեմ պայքարում ԱՄՆ դաշնակիցներն էին, բայց Պենտագոնի ղեկավար Մարկ Էսպերը հայտարարել է, որ Վաշինգտոնը քրդերին ՆԱՏՕ-ի դաշնակիցներից պաշտպանելու պարտավորություն չունի: ՍիԲԻԷս-ին հարցազրույցում Էսպերն ասել է, որ քրդերը փորձում եմ համաձայնության հասնել Մոսկվայի ու Դամասկոսի հետ: «Ռուսաստանը Թուրքիայի հետ կոնֆլիկտի մեջ չի մտնի» «Эхо» ռադիոկայանին ասել է ռազմական փորձագետ Պավել Ֆելգենգաուերը: Նա գտնում է, որ Թուրիքայի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար ավելի կարևոր են, քան Սիրիան ու քրդերը:

Դիտվել է՝ 496

Մեկնաբանություններ