Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Յենս Ստոլտենբերգ. Սիրիայում է Թուրքիայի ռազմական գործողությունները ապակայունացնում են տարածաշրջանը

Յենս Ստոլտենբերգ. Սիրիայում է Թուրքիայի ռազմական գործողությունները ապակայունացնում են տարածաշրջանը
14.10.2019 | 21:13

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը զգուշանում է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողությունը կարող է հանգեցնել ամբողջ տարածաշրջանի իրադրության հետագա ապակայունացման: Լոնդոնում ելույթ ունենալով ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի 65-րդ նստաշրջանում՝ նա ասել է. «Ուրբաթ ես Ստամբուլում հանդիպեցի նախագահ Էրդողանի, ԱԳ նախարար Չավուշօղլուի և ՊՆ նախարար Աքարի հետ: Ես նրանց հայտնեցի իմ լուրջ անհանգստությունը շարունակվող գործողության և տարածաշրջանաային հետագա ապակայունացման, լարվածության սաստկացման և մարդկանց էլ ավելի մեծ տառապանքների կապակցությամբ», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը:
«Ես ակնկալում եմ, որ Թուրքիան կգործի զուսպ և մյուս դաշնակիցների հետ կոորդինացմամբ, - ասել է Ստոլտենբերգը: - Անմիջական անհանգստությունը կապված է այն բանի հետ, որ կալանավորված ահաբեկիչները չկարողանան փախչել քրդական բանտերից»:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ