Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լյուքսեմբուրգը տեսնում է ՆԱՏՕ-ի անվտանգության սպառնալիք՝ Թուրքիայի գործողությունների պատճառով

Լյուքսեմբուրգը տեսնում է ՆԱՏՕ-ի անվտանգության սպառնալիք՝ Թուրքիայի գործողությունների պատճառով
14.10.2019 | 21:18

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ Թուրքիայի «Խաղաղության աղբյուր» գործողությունը, որն իրականացվում է Սիրիայի հյուսիսում, սպառնում է դաշինքի անվտանգությանը: «Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, բայց այսօր առավոտվանից գործում է քրդերի կոալիցիայի և Սիրիայի նախագահի կոալիցիան», - ասել է նա՝ ԱԳ նախարարների մակարդակով ԵՄ Խորհրդի նիստիա առաջ: Ըստ Ասելբորնի՝ Վաշինգտոնի պայմանագրի հինգերորդ հոդվածում ասվում է, որ եթե ՆԱՏՕ-ի մի երկիր հարձակման է ենթարկվում, դաշինքի մյուս երկրները պետք է նրան օգնեն: «Պատկերացրեք, եթե Սիրիան կամ նրա դաշնակիցները արձագանքեն և հարձակվեն Թուրքիայի վրա: Սա սպառնալիք է ՆԱՏՕ-ի անվտանգության համար»՝ ասել է Ժան ասելբորնը:

Դիտվել է՝ 455

Մեկնաբանություններ