Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Էրդողանը քննադատում է ՆԱՏՕ-ի գործընկերներին

Էրդողանը քննադատում է ՆԱՏՕ-ի գործընկերներին
14.10.2019 | 21:19

Թուրքիայի ՆԱՏՕ-ի գործընկերները պետք է օգնեն Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Տեսականորեն, ՆԱՏՕ-ի անդամները պետք է պայքարեն ահաբեկչության դեմ, բայց նրանք ակտիվ դիրք չեն գրավում այս հարցում», - ասել է նա: ՆԱՏՕ-ի անդամներից շատերն ավելի վաղ Անկարային կոչ էին անում դադարեցնել այդ գործողությունը, իսկ եվրոպական որոշ երկրներ արդեն արգելք են դրել Թուրքիային զենք մատակարարելու վրա:

Դիտվել է՝ 440

Մեկնաբանություններ