Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ

Թուրքիան և սիրիական զինված ընդդիմությունը հարձակում է գործում Մանբիջի դեմ
14.10.2019 | 21:20

Թուրքիայի զինված ուժերը «Սիրիայի ազատ բանակի» մարտիկների հետ միասին երկուշաբթի օրը գրոհ են սկսել սիրիական Մանբիջ քաղաքի դեմ, որը հյուսիսային շրջանի հիմնական բնակավայրերից է և պատկանում է «Ազգային ինքնապաշտպանական ուժեր» քրդական զորամիավորումների դաշինքին: Գրոհին մասնակցում են թուրքական հատուկ ջոկատայինների խմբերը, ծանր հրետանին, այդ թվում և տանկեր:

Դիտվել է՝ 361

Մեկնաբանություններ