Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Թուրքիայի ԶՈՒ-ն պայթեցրել է քրդերին զինամթերք մատակարարող բեռնատարը

Թուրքիայի ԶՈՒ-ն պայթեցրել է քրդերին զինամթերք մատակարարող բեռնատարը
14.10.2019 | 21:20

Թուրքիայի ՊՆ-ն տեսանյութ է հրապարակել, որում երևում է Սիրիայի քրդերին ռազմական օգնություն հասցնող մեքենայի ոչնչացումը՝ տեղեկացնում է «Անադոլու»-ն: Ըստ ՊՆ-ի՝ «Թուրքիայի զինված ուժերը դիպուկ հարված են հասցրել մեքենային, որը զինամթերքի հերթական խմբաքանակն էր հասցնում ահաբեկիչներին, որոնք ականանետային հարվածներ են հասցնում Թուրքիայի սահմանամերձ բնակավայրերին»:

«Մեքենան հայտնաբերվել և ոչնչացվել է ավիահարվածով»,-տեղեկացնում է ՊՆ-ն: Տեսանյութի կադրերում երևում է, թե ինչպես են ռազմական տեխնիկան դնում բեռնատարի մեջ, հետո պայթեցնում են:

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ