«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Դոնալդ Թրամփ. Մի՞թե մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմի մեջ մտնենք ՆԱՏՕ-ի անդամի հետ

Դոնալդ Թրամփ. Մի՞թե մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմի մեջ մտնենք ՆԱՏՕ-ի անդամի հետ
14.10.2019 | 21:21

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թվիթերում գրել է՝ Սիրիայի հյուսիսարևելյան շրջանում բնակվող քրդերը, հավանաբար, իրենք են ազատ արձակում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններին, որ ԱՄՆ-ին ներքաշեն հակամարտության մեջ: «Մենք չենք պատրաստվում մասնակցել ևս մի պատերազմի ժողովուրդների միջև, որ միմյանց դեմ են պայքարում վերջին 200 տարում: Եվրոպան հնարավորություն ուներ ստանալու ԻՊ-ի իր կալանավորներին, սակայն նրանք չցանկացան ծախս անել: Նրանք ասացին. «Թող ԱՄՆ-ն վճարի»: Քրդերը կարող են ազատ արձակել գրոհայիններից ոմանց, որպեսզի ստիպեն մեզ միջամտել: Մի՞թե մարդիկ կարծում են, որ մենք պետք է պատերազմի մեջ մտնենք ՆԱՏՕ-ի անդամ պետության՝ Թուրքիայի հետ: Չդադարող պատերազմները կավարտվեն»,- գրել է ԱՄՆ նախագահը Twitter-ում:

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ