Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին

ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների ջանքերին
14.10.2019 | 21:22

ՆԱՏՕ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության քաղաքական լուծման ջանքերին՝ հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հոկտեմբերի 14-ին Լոնդոնում ՆԱԱՏՕ-ի ԽՎ նիստում՝ պատասխանելով մասնակիցներից մեկի հարցին:


«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերջերս հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է հավասարապես ընդունելի լինի Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի ժողովուրդների համար: Այս ուղերձը ամբողջովին համապատասխանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ հասարակություններին խաղաղության նախապատրաստելու վերաբերյալ կոչերին: Ցավոք, մյուս կողմը համապատասխան չի արձագանքել այս հայտարարությանը: Ավելին, այն շարունակում է իր ռազմական հռետորաբանությունը: Այս առնչությամբ ես հարց ունեմ. ինչպե՞ս կարող է Հյուսիսատլանտյան դաշինքը նպաստել ԼՂ հակամարտութան արդար և տևական լուծմանը, և մասնավորապես ինչպես կարող է ՆԱՏՕ-ն աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- հնչել է հարցը: Ստոլտենբերգը նշել է, որ հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ՄԱԿ-ում սեպտեմբերի 25-ին և շատ լավ է որակել քննարկված հարցերի լայն շրջանակով այդ հանդիպումը:


«Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը դեռևս կարգավորված չէ, և մենք մտահոգված ենք, որ չենք կարողացել գտնել քաղաքական և տևական լուծում այդ հակամարտությանը: Ակնհայտ է, որ այդ հակամարտությունը ռազմական լուծում չունի: ՆԱՏՕ-ն ուղղակի դերակատարում չունի, բայց մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին գտնելու քաղաքական լուծում»,- ընդգծել է դաշինքի գլխավոր քարտուղարը:

Դիտվել է՝ 476

Մեկնաբանություններ

">«Իրատես» թերթի արխիվից
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»
Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում