Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կրեմլը գնահատել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական բախման հնարավորությունը

Կրեմլը գնահատել է Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական բախման հնարավորությունը
14.10.2019 | 21:24

ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կրեմլը չի էլ ցանկանում մտածել Սիրիայում Ռուսաստանի և Թուրքիայի միջև ռազմական բախման հնարավորության մասին: Պատասխանելով հարցին, թե կա վտանգ, որ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ներքաշվել Թուրքիայի հետ բախման մեջ, Պեսկովն ասել է, որ դրա համար կան կապեր երկու երկրների զինված ուժերի միջև:

Դիտվել է՝ 530

Մեկնաբանություններ