Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը հեծելազորով շրջել է Էր Ռիադում

Պուտինը հեծելազորով շրջել է Էր Ռիադում
14.10.2019 | 21:25

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որտեղ պատկերված է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ավտոշարասյունը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիադում: Տեսանյութը հրապարակվել է երկուշաբթի՝ հոկտեմբերի 14-ին RIA_Kremlinpool Telegram հեռուստաալիքում: Կադրերում երևում է, որ Aurus լիմուզինը շարժվում է քաղաքի փողոցով՝ 16 հեծյալների ուղեկցությամբ, որ պահում են ռուսական և սաուդյան դրոշները: Տեսանյութում երևում է նաև նախագահի ավտոշարասյան մեկնելը օդանավակայանից. նրա ավտոմեքենան տեղաշարժվում էր 16 մեքենայի, երեք ավտոբուսի, 16 մոտոցիկլետի ուղեկցությամբ:


Օդանավակայանում Պուտինին դիմավորել են հրետանային ողջույնի 21 հարվածով, իսկ թագավոր Սալման բին Աբդել Ազիզ Ալ Սաուդիի պալատում նրան դիմավորել է Ռուսաստանի և Սաուդյան Արաբիայի օրհներգերը կատարող փողային նվագախումբը:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ