«Մենք խրախուսում ենք կողմերի միջև խաղաղության գործընթացը և հուսով ենք հասնել կայուն խաղաղության Ադրբեջանի և Հայաստանի միջև: Հարավային Կովկասում խաղաղությունը կարևոր է տարածաշրջանի բնակիչների, սևծովյան տարածաշրջանի և ընդհանրապես անդրատլանտյան անվտանգության համար»,- Բաքվում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը:                
 

«Քր­դե­րի հար­ցում Թուր­քիա­յի և Սի­րիա­յի շա­հերն այս պա­հին հա­մընկ­նում են»

«Քր­դե­րի հար­ցում Թուր­քիա­յի և Սի­րիա­յի շա­հերն այս պա­հին հա­մընկ­նում են»
15.10.2019 | 00:29

«Սի­րիա­յի տա­րած­քում այժմ տե­ղի է ու­նե­նում այն, ին­չի մա­սին թուր­քա­կան կող­մը ե­րեք ա­միս ա­ռաջ զգու­շաց­րել էր։ Այս ա­մենն անս­պա­սե­լի չէ։ Մի­ջազ­գա­յին աղ­մու­կը, որ ա­ռա­ջա­ցել է այս հար­ցի շուրջ, ըն­դա­մե­նը ձևա­կան բնույթ է կրում։ Թուր­քիան դեռ ե­րեք ա­միս ա­ռաջ զգու­շաց­րել էր, որ սկ­սե­լու է ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը և սպա­սում է ա­մե­րի­կյան կող­մի հս­տակ պա­տաս­խա­նին։ Իսկ գոր­ծո­ղու­թյու­նը սկ­սե­լուց եր­կու շա­բաթ ա­ռաջ ՄԱԿ-ի ամ­բիո­նից էլ Էր­դո­ղա­նը այդ մա­սին հս­տակ հայ­տա­րա­րեց։ Այ­սինքն՝ այն, ինչ տե­ղի է ու­նե­նում, բա­ցար­ձակ ա­նակն­կալ չէ որևէ երկ­րի հա­մար։ Մի­ջազ­գա­յին հան­րու­թյունն այ­սօր ի­րեն այս կերպ է պա­հում՝ դա­տա­պար­տում է տե­ղի ու­նե­ցո­ղը, որ­պես­զի հու­մա­նի­տար ճգ­նա­ժա­մի դեպ­քում պա­տաս­խա­նատ­վու­թյուն չկ­րի»,- մեզ հետ զրույ­ցում նշեց «Արևելք» հե­տա­զո­տա­կան-վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի տնօ­րեն, պատ­մա­բան ԳԵ­ՎՈՐԳ ՄԵԼ­ՔՈ­ՆՅԱ­ՆԸ։


-Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­ներն ու­նեն մի­ջազ­գա­յին հան­րու­թյան լուռ հա­մա­ձայ­նու­թյու­նը, ին­չը նաև կան­խա­տե­սե­լի էր,- շա­րու­նա­կեց պատ­մա­բա­նը։- Թուր­քա­կան կող­մը հս­տակ հայ­տա­րա­րում է, որ իր գոր­ծո­ղու­թյուն­ներն ուղղ­ված են քր­դա­կան զին­ված խմ­բե­րի դեմ և ոչ թե ժո­ղովր­դի։ Այն­պես որ, Թուր­քիա­յի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը սպա­սե­լի են, նաև հա­մա­ձայ­նեց­ված մի­ջազ­գա­յին հան­րու­թյան հետ։ Պար­զա­պես մի­ջազ­գա­յին հան­րու­թյու­նը միշտ եր­կա­կի խաղ է խա­ղում և փոր­ձում է նաև սի­րա­շա­հել քր­դա­կան կող­մին։
-Այս գոր­ծո­ղու­թյուն­նե­րով սեղմ­վում է օ­ղա­կը Ի­րա­նի շուրջը. ի­րա­կան թի­րա­խը հենց Ի­րա՞նն է։
-Ի­րա­կա­նում այդ­պի­սի բան չկա։ Այդ վար­կա­ծը շատ թույլ է։ Քր­դա­կան խն­դի­րը ճն­շե­լով՝ Թուր­քիան Ի­րա­նին չի ճն­շում։ Պար­զա­պես Թուր­քիան քայ­լեր է ա­նում՝ իր պե­տա­կան շա­հե­րից ել­նե­լով։ Նման քայ­լեր Թուր­քիան միշտ էլ ա­րել է։ Շա­տե­րը մո­ռա­նում են. 1990-ա­կան­նե­րին Թուր­քիան, թե՛ Սի­րիա­յի, թե՛ Ի­րա­քի հետ հա­մա­ձայ­նեց­ված, նման գոր­ծո­ղու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­րել է, և ես կար­ծում եմ, որ այս գոր­ծո­ղու­թյու­նը դար­ձյալ հա­մա­ձայ­նեց­ված է Սի­րիա­յի, Ռու­սաս­տա­նի, ԱՄՆ-ի հետ։ Սի­րիա­կան կա­ռա­վա­րու­թյան հայ­տա­րա­րու­թյուն­ներն ըն­դա­մե­նը շղարշ են, ի­րա­կա­նում Սի­րիա­յի կա­ռա­վա­րու­թյան հա­մար շատ օգ­տա­կար ի­րա­վի­ճակ է ստեղծ­վում։ Քր­դե­րը ոչ միայն ինք­նա­վա­րու­թյուն էին ցան­կա­նում, այլև ան­կա­խու­թյուն, ին­չին Սի­րիան կտ­րա­կա­նա­պես դեմ էր, դեմ էր նաև Թուր­քիան։ Քր­դե­րի հար­ցում այս պա­հին եր­կու եր­կր­նե­րի շա­հե­րը հա­մընկ­նում են։ Քր­դե­րը մնա­ցել են միայ­նակ, քա­նի որ նրանք ի­րենց առջև, ինչ­պես արևմտա­հա­յե­րի է­լի­տան 100 տա­րի ա­ռաջ, դրել են մաք­սի­մա­լիս­տա­կան ծրագ­րեր, և ինչ­պես մեզ դա չհա­ջող­վեց, չի հա­ջող­վե­լու նաև քր­դե­րին։
-Ա­ռա­ջի­կա­յում ի՞նչ է սպաս­վում։
-Սե­ղա­նին դր­ված է մեկ հարց։ Այն, որ քր­դա­կան ստո­րա­բա­ժա­նում­նե­րը նա­հան­ջե­լու են, կաս­կա­ծից վեր է, այդ պրո­ցեսն ար­դեն ըն­թաց­քի մեջ է։ Ա­ռա­ջի­կա­յում դր­ված է Իդ­լի­բի հար­ցը։ Սի­րիա­կան բա­նա­կը և ռու­սա­կան կող­մը ցան­կա­նում են ի­րա­վի­ճակն օգ­տա­գոր­ծել և Իդ­լի­բը թուր­քա­կան վե­րահս­կո­ղու­թյու­նից հա­նել, հա­մա­ձայ­նու­թյան գալ քր­դա­կան շր­ջան­նե­րի հետ, դրա դի­մաց ստա­նալ Իդ­լի­բի շր­ջա­նը։ Սա­կայն չեմ կար­ծում, թե թուր­քա­կան կող­մը հա­մա­ձայ­նի։ Հի­մա հիմ­նա­կա­նում քն­նարկ­վում է հա­րա­վա­յին շր­ջան­նե­րը 2 մի­լիոն ա­րաբ փախս­տա­կան­նե­րով բնա­կեց­նե­լու հար­ցը։ Թուր­քիա­յի նպա­տակն է Եփ­րա­տից արևելք ստեղ­ծել բու­ֆե­րա­յին գո­տի՝ իր անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լու հա­մար։ Ըստ էու­թյան հիմ­նա­կան խն­դիրն այն է, որ փախս­տա­կան­նե­րով չվե­րաբ­նա­կեց­վի այդ տա­րած­քը, քր­դե­րը տան հա­մա­ձայ­նու­թյուն, զին­ված խմ­բե­րը հետ քաշ­վեն և այդ տա­րածք­նե­րում իշ­խա­նու­թյու­նը հանձ­նեն սի­րիա­կան բա­նա­կին։ Պետք է ա­սեմ, որ վեր­ջին շր­ջա­նում քր­դե­րը այդ հատ­վա­ծում բազ­միցս ի­րենց խոս­տու­մը չեն կա­տա­րել, և չեմ կար­ծում, թե թուր­քա­կան կող­մը այդ­քան հեշտ հա­մա­ձայ­նի։ Մյուս կող­մից էլ, ա­րաբ փախս­տա­կան­նե­րին 100 հա­զար­նե­րով բե­րել-բնա­կեց­նե­լը լուրջ ֆի­նան­սա­կան ծախ­սե­րի հետ է կապ­ված, տեխ­նի­կա­պես և անվ­տան­գու­թյան ա­ռու­մով էլ շատ բարդ է դա ի­րա­գոր­ծե­լը։ Հարց է` Թուր­քիան կկա­րո­ղա­նա՞ դա ի­րա­կա­նաց­նել, թ՞ ոչ։ Այս պա­հին հս­տակ է, որ սի­րիա­կան ջո­կատ­նե­րը նա­հան­ջում են, բնա­կան է, որ պետք է նա­հան­ջեն, ո­րո­հետև, որ­քան էլ զին­ված լի­նեն, չեն կա­րո­ղա­նա­լու եր­կա­րա­ժամ­կետ պա­տե­րազմ վա­րել կա­նո­նա­վոր բա­նա­կի դեմ։ Կար­ծում եմ` կգան հա­մա­ձայ­նու­թյան Թուր­քիա­յի սահ­մա­նից մոտ 50-60 կմ խո­րու­թյամբ, այս­պես կոչ­ված, չե­զոք բու­ֆե­րա­յին գո­տի ստեղ­ծե­լու շուրջ, ո­րը կա­պա­ռազ­մա­կա­նաց­վի։
-Հա­յաս­տա­նի հա­մար այս ա­մենն ի՞նչ ռիս­կեր է պա­րու­նա­կում։
-Հա­յաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյու­նը շտա­պեց հայ­տա­րա­րու­թյամբ հան­դես գալ, ին­չը տե­ղին չէր։ Հայ­կա­կան ըն­տա­նիք­նե­րը, որ մնա­ցել են տա­րած­քում, տե­ղյակ են, թե ի­րենց ինչ է սպա­սում։ Այս հար­ցում մեզ շատ մեծ զգու­շա­վո­րու­թյուն է պետք դրսևո­րել և երբևէ չխառն­վել թուրք-քր­դա­կան հա­կա­մար­տու­թյա­նը։ Շա­տե­րը ռո­ման­տի­կո­րեն մտա­ծում են (ցա­վոք, նման մո­տե­ցու­մը մեզ մոտ կա դեռ 1990-ա­կան­նե­րից), թե քր­դե­րին պետք է ա­ջակ­ցել ընդ­դեմ Թուր­քիա­յի։ Սա­կայն սա շատ սխալ գիծ է։ Նախ՝ քր­դե­րը եր­բեք հա­յե­րին չեն դի­տել որ­պես դաշ­նա­կից, դա կեղծ թեզ է, մյուս կող­մից, շատ վտան­գա­վոր փաս­տի ենք ա­կա­նա­տես դար­ձել։ Քր­դե­րի շր­ջա­նում ստեղծ­վել է հայ­կա­կան զին­ված խումբ՝ Օ­զա­նյան ան­վա­նու­մով։ Սա հա­մար­վում է ա­հա­բեկ­չա­կան կազ­մա­կեր­պու­թյուն։ Պետք է զգույշ լի­նենք և կոչ ա­նենք այդ կազ­մա­վոր­ման մեջ ներգ­րավ­ված մեր հայ­րե­նա­կից­նե­րին դուրս գալ և չդառ­նալ գոր­ծիք մեծ պե­տու­թյուն­նե­րի ձեռ­քին։ Դա կա­րող են օգ­տա­գոր­ծել և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը ցույց տալ, թե գո­յու­թյուն ու­նի հայ­կա­կան տե­ռո­րիզմ։ Այդ կազ­մա­կեր­պու­թյու­նը պետք է դա­դա­րի գոր­ծել և վերջ դնի իր PR ակ­ցիա­նե­րին ու հրա­պա­րա­կում­նե­րին։ Մեր խն­դիրն այս հա­կա­մար­տու­թյու­նում բա­ցար­ձակ չե­զո­քու­թյուն պահ­պա­նելն է և խրա­խու­սե­լը հա­յե­րին, որ­պես­զի դուրս գան այդ բնա­կա­վայ­րե­րից։ Սի­րիա­յում հայ բնակ­չու­թյու­նը ա­ռա­ջի­կա 50 տա­րում որևէ ա­պա­գա չու­նի, և որ­քան շուտ գի­տակ­ցեն սա, շուտ լքեն այդ տա­րածք­նե­րը, այն­քան լավ։

Զրույ­ցը` Սեր­գեյ ՍԱ­ՂՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 4401

Մեկնաբանություններ