Բավական է թի­րա­խա­վո­րեք պա­տե­րազմ ան­ցած մարդ­կանց

Բավական է թի­րա­խա­վո­րեք պա­տե­րազմ ան­ցած մարդ­կանց
15.10.2019 | 00:47

Ար­ցա­խի հե­րոս Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի` LIVEnews.am-ին օ­րերս տված հար­ցազ­րույցն ակն­հայ­տո­րեն տե­ղիք է տվել իշ­խա­նու­թյան գնա­լով նոս­րա­ցող փա­շի­նյա­նա­կան թևի ու վար­չա­պե­տի ֆեյս­բու­քյան մանկ­լա­վիկ­նե­րի` նրան ստր­կամ­տո­րեն ծա­ռա­յող հաճ­կա­տար­նե­րի, պնա­կա­լեզ­նե­րի հիս­տե­րիա­յին: Ար­ցա­խի հե­րո­սի հաս­ցեին հայ­հո­յանք­ներն ու սպառ­նա­լիք­նե­րը, նույ­նիսկ նրան հե­րո­սի կո­չու­մից զր­կե­լու պա­հանջ­նե­րը հա­ջոր­դում են մի­մյանց, քա­ղա­քա­կան մթ­նո­լոր­տը գնա­լով շի­կա­նում է ու դառ­նում տագ­նա­պա­լի:


Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի դեմ հան­դես ե­կող­նե­րը, գրե­թե ա­ռանց բա­ցա­ռու­թյան, նրա խոս­քը հա­մա­տեքս­տից կտր­ված են ներ­կա­յաց­նում` թաքց­նե­լով Բա­լա­սա­նյա­նի ա­սա­ծի մի մա­սը, այ­սինքն` պայ­ման­նե­րը, նա­խադ­րյալ­նե­րը, ո­րոնց առ­կա­յու­թյան դեպ­քում նա, Ար­ցա­խի, ին­չու ոչ, նաև Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հայ­րե­նա­սի­րա­կան ու­ժերն ի­րա­կա­նու­թյուն կդարձ­նեն հրա­պա­րա­կայ­նո­րեն աս­ված զգու­շա­ցու­մը: Վեր­ջերս էլ մարդ­կու­թյանն ան­հայտ ու նույ­նիսկ հա­յաս­տան­ցի­նե­րից քչե­րին հայտ­նի պատ­գա­նա­վոր­նե­րից մե­կը` իշ­խող «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նից, Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին նկա­տի ու­նե­նա­լով և ի­րեն ծի­ծա­ղե­լի վի­ճա­կի մեջ դնե­լով, զգու­շաց­րել էր` «Թող զգույշ լի­նի, որ հան­կարծ գլ­խին ծանր բան չընկ­նի», կար­ծես թե այդ ծանր բա­նե­րի հա­մար իր գլու­խը բա­ցա­ռու­թյուն է…


Ան­տե­ղյակ­նե­րին տե­ղե­կաց­նենք, ո­մանց էլ «հի­շեց­նենք», թե ինչ է ա­սել Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը.
«Երբ որ մենք 2016 թվա­կա­նին, կա­րե­լի է ա­սել, նե­րե­ցինք այդ ա­հա­բե­կիչ­նե­րին, չս­պա­նե­ցինք, հի­մա հայ­տա­րա­րում եմ բո­լո­րին, որ ֆի­զի­կա­պես ոչն­չաց­նե­լու ենք նրանց, ով­քեր փոր­ձեն ոտ­նձ­գու­թյուն ի­րա­կա­նաց­նել թե՛ իմ, թե՛ մեր ժո­ղովր­դի, թե՛ պե­տու­թյան, թե՛ պե­տա­կա­նու­թյան, թե՛ սահ­ման­նե­րի, թե՛ իշ­խա­նու­թյուն­նե­րի (Ղա­րա­բա­ղի իշ­խա­նու­թյուն­նե­րին է վե­րա­բե­րում) նկատ­մամբ»:


Ըն­դգ­ծում եմ` ես էլ եմ նույ­նը հայ­տա­րա­րում, և ո՞ր հա­յը չի ստո­րագ­րի Ար­ցա­խի հե­րո­սի այս խոս­քե­րի տակ… Բա­լա­սա­նյա­նի դեմ վայ­րա­հա­չող ամ­բո­խը, ոռ­նա­ցող ոհ­մա­կը, նրանց թվում ոչ միայն Նի­կո­լի զոմ­բի­ներ ու «Ֆեյս­բու­քում» ա­ռյուծ կտ­րած ֆեյ­քեր, այլև պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ, նե­րա­ռյալ` բա­նա­կից խու­սա­փած, ան­տե­սում է, որ քրեա­կան ի­րա­վուն­քում առ­կա է անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյան ի­րա­վուն­քը, և որ անհ­րա­ժեշտ պաշտ­պա­նու­թյան պա­րա­գա­յում կա­տար­ված սպա­նու­թյու­նը հան­ցա­գոր­ծու­թյուն չի հա­մար­վում: Ա­վե­լին. յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­ցու պարտքն է իր ժո­ղովր­դի, պե­տու­թյան, պե­տա­կա­նու­թյան, պե­տու­թյան սահ­ման­նե­րի պաշտ­պա­նու­թյու­նը, ե­թե դրանց նկատ­մամբ ոտ­նձ­գու­թյուն է կա­տար­վում և ա­ռա­ջա­նում է նշ­ված պաշտ­պա­նու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյու­նը:


«Ի՞նչ է ա­րել մեր երկ­րի հա­մար պա­տա­հա­բար Ազ­գա­յին անվ­տան­գու­թյան խոր­հր­դի քար­տու­ղա­րի պաշ­տո­նին հայ­տն­ված ան­ձը, որ ի­րեն ի­րա­վունք է վե­րա­պա­հում ար­ձա­գան­քել գե­նե­րա­լի խոս­քին և դա­սեր տալ ու վի­րա­վո­րել նրան՝ «խու­լի­գան» ան­վա­նե­լով և «քա­ղա­քա­կան աղ­բա­նոց» ու­ղար­կե­լով,- օ­րերս հրա­պա­րակ­ված իր «ԱՆ­ԴԱՍ­ՏԻԱ­ՐԱԿ­ՆԵ­ՐԻՆ ԴԱՍ­ՏԻԱ­ՐԱ­ԿԵԼ» հոդ­վա­ծում հռե­տո­րա­կան հար­ցով հան­դես է ե­կել «Հրա­պա­րակ» օ­րա­թեր­թի գլ­խա­վոր խմ­բա­գիր Ար­մի­նե Օ­հա­նյա­նը և գրել,- ցա­վոք, մենք վեր­ջին տա­րին բազ­միցս լսել ենք ան­դաս­տիա­րակ ու «լա­փա­ռոշ» խոսք, երբ մար­դու ո՛չ վաս­տակն են հար­գում, ո՛չ տա­րի­քը։ Երբ ի­րեն­ցից ո­չինչ չներ­կա­յաց­նող­ներն ու­սու­ցիչ են դար­ձել և խելք ու խրատ են սո­վո­րեց­նում ի­րեն­ցից բազ­մա­պա­տիկ գի­տուն­նե­րին ու խե­լոք­նե­րին։ Բայց ա­մեն ինչ չափ ու սահ­ման ու­նի, և հան­րու­թյու­նը, սրանց ըն­կեր­ներն ու ծնող­նե­րը պետք է սաս­տեն սրանց։ Ի­րենց տեղն ու չա­փը սո­վո­րեց­նեն։ Այն, ինչ չեն սո­վո­րել ման­կու­թյան ու պա­տա­նե­կու­թյան տա­րի­նե­րին, հի­մա պետք է սո­վո­րեց­նեն»։


Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի դեմ հան­դես ե­կող­նե­րից մեկն էլ ԱԺ «Իմ Քայ­լը» դա­շին­քի ընտ­րա­ցու­ցա­կով պատ­գա­մա­վոր ըն­տր­ված, ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ, 2016 թ. ապ­րի­լին ծա­վալ­ված ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն է: Նա օ­րերս ա­սել է, թե «Վի­տա­լի Բա­լա­սա­նյանն ապ­րի­լյա­նի ժա­մա­նակ փիա­ռի հա­մար է գնա­ցել ա­ռաջ­նա­գիծ»: Ին­քը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, հենց այդ­պես է վար­վել, ե­թե, ի­հար­կե, կյան­քում ընդ­հան­րա­պես ու­նե­ցել է հա­մար­ձա­կու­թյուն` ա­ռաջ­նա­գիծ գնա­լու:
Ար­ձա­գան­քե­լով Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նի վե­րա­բե­րյալ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի հի­շյալ խոս­քին, «Ֆեյս­բուք»-ի օգ­տա­տե­րե­րից Alen Ghulyan-նն իր է­ջում գրել է.


«Տո դու ի՞նչ գի­տես պա­տե­րազմն ու ա­ռաջ­նա­գիծն ինչ են, որ­տե­ղից են սկս­վում և որ­տեղ են վեր­ջա­նում այս երկ­րի խրա­մատ­նե­րը.. Քա­նի՞ ան­գամ ես ռմ­բա­կո­ծու­թյան տակ մնա­ցել, քա­նի՞ վի­րա­վոր ըն­կեր ես մար­տի դաշ­տից հա­նել.. Կյան­քում մեկ սան­տի­մետր հող ա­զա­տագ­րած կա՞ս։ Հե­րիք է թի­րա­խա­վո­րեք պա­տե­րազմ ան­ցած մարդ­կանց։ էն­քան եք խո­րա­ցել էդ փիա­ռի մեջ ու մնա­ցել դրա տակ, որ ա­մեն ին­չի մեջ միայն փիառ եք փնտ­րում ու տես­նում։ Սթափ­վեք»։
«Եվ այս բո­լոր բա­ցա­սա­կան ար­տա­հայ­տու­թյուն­նե­րը, նկա­րագ­րու­թյուն­նե­րը այն­պի­սի մարդ­կանց կող­մից են, ով­քեր ոչ մի կա­թիլ ա­րյուն կամ քր­տինք չեն թա­փել և մինչև այ­սօր չեն հաս­կա­ցել և կամ գի­տակ­ցա­բար քա­ղա­քա­կան կեղ­տոտ շա­հար­կում­ներ են ա­նում, ինչ­պես կա­վատ և պոռ­նիկ»,- հե­րո­սի հաս­ցեին Քո­չա­րյա­նի նույն խոս­քի առն­չու­թյամբ իր է­ջում գրել է «Ֆեյս­բուք»-ի օգ­տա­տե­րե­րից մեկ ու­րի­շը` Ար­ցա­խյան պա­տե­րազ­մի մաս­նա­կից, «Խա­չա­կիր­ներ» ջո­կա­տի շտա­բի պետ Շա­հե Ա­ճե­մեա­նը:


2016 թ. ապ­րի­լյա­նի ար­դյուն­քը բո­լո­րո­վին այլ կլի­ներ, Ար­ցա­խի և, ընդ­հան­րա­պես, հա­յե­րիս հա­մար ող­բեր­գա­կան ու, հնա­րա­վոր է, նույ­նիսկ ա­ղե­տա­լի կլի­ներ (ընդ­հուպ թշ­նա­մու կող­մից Ստե­փա­նա­կեր­տի գրա­վու­մը կամ Ար­ցա­խի կո­րուս­տը), ե­թե Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը ճիշտ ժա­մա­նա­կին ու ճիշտ տե­ղում չհայ­տն­վեր, իր հա­տու հրա­մա­նով ու պաշտ­պա­նու­թյան բա­նա­կի նա­խա­հար­ձակ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով չկան­խեր Ակ­նա­յի ուղ­ղու­թյամբ հա­կա­ռա­կոր­դի զոր­քի պլա­նա­վո­րած ճեղ­քու­մը և բլիցկ­րի­գով ա­ռաջ­խա­ղա­ցու­մը Ստե­փա­նա­կեր­տի ուղ­ղու­թյամբ: Սա, որ շատ հա­յե­րի է հայտ­նի, նույ­նիսկ պատ­մու­թյան դա­սագր­քե­րի մեջ պետք է մտ­նի: Այ­սօր մենք ազ­գո­վին պետք է շնոր­հա­կալ և ե­րախ­տա­պարտ լի­նենք Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նին: Ի­րա­կա­նու­թյու­նը, կար­ծում եմ, նույ­նիսկ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նին է հայտ­նի, բայց այդ մար­դուց կա­րե­լի՞ է ե­րախ­տա­գի­տու­թյուն ակն­կա­լել…


Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նին ԱԺ պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի և հի­շյալ քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ ընտ­րե­լը, նրան նշ­ված պաշ­տոն­նե­րը վս­տա­հելն ար­դեն իսկ նոն­սենս է, ան­հե­թե­թու­թյուն, ե­թե չա­սենք ազ­գա­յին անվ­տան­գու­թյան, ա­պա տրա­մա­բա­նու­թյան ու բա­րո­յա­կա­նու­թյան դեմ մի բան, ինչ­պես և… վար­չա­պե­տի պաշ­տո­նում Փա­շի­նյա­նի հայ­տն­վե­լը: Քո­չա­րյա­նին վե­րոն­շյալ պաշ­տոն­նե­րին բե­րող­նե­րը հա­վա­նա­բար կար­ծում են, թե բո­լոր մար­դիկ, հատ­կա­պես բո­լոր գյում­րե­ցի­նե­րը մո­ռա­ցել են, թե Գյում­րիում ինչ վի­ճակ էր, երբ նա, ինչ­պես ԱԺ-ի պաշ­տո­նա­կան կայ­քում է ներ­կա­յաց­ված, 1994-1996 թթ. Ա­ղե­տի գո­տում կա­ռա­վա­րու­թյան ար­տա­կարգ լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցիչն էր (այլ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն` Շի­րա­կի մար­զում 1993-1995 թթ. նա­խա­գա­հի լիա­զոր ներ­կա­յա­ցու­ցի­չը): Ին­քը` Անդ­րա­նիկ Քո­չա­րյանն էլ գու­ցե նույնն է մտա­ծում: Այն ժա­մա­նակ­վա Գյում­րին մո­ռա­ցած­ներ, ի­հար­կե, կան, բայց բո­լո­րը չէ, որ մո­ռա­ցել են… Հա­մե­նայն դեպս, մո­ռա­ցած­նե­րի հի­շո­ղու­թյու­նը թար­մաց­նե­լու նպա­տա­կով նրանց խոր­հուրդ եմ տա­լիս կար­դալ «ՈՎ Է Ի­ՐԱ­ԿԱ­ՆՈՒՄ ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԸ» (4 ) և «Հե­տաքր­քիր դր­վագ­ներ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի ան­ցյա­լից՝ Գյում­րու ա­վե­րիչ երկ­րա­շար­ժից հե­տո» հոդ­ված­նե­րը: Քո­չա­րյա­նի ու թա­լա­նի հետ կապ­վա­ծը, սա­կայն, միայն Գյում­րիով չի սահ­մա­նա­փակ­վում…


«Ա­րա­րա­տի մար­զի Այ­գես­տան հա­մայն­քի ղե­կա­վար Սոկ­րատ Հով­սե­փյա­նը տե­ղե­կա­ցել է, որ ԱԺ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը քա­ղա­քա­ցիա­կան հայց է ներ­կա­յաց­րել ընդ­դեմ «Հրա­պա­րակ» օ­րա­թեր­թի և ցան­կու­թյուն ու­նի դա­տա­րա­նում վկա­յու­թյուն տա­լու,- դեռ այս տար­վա մար­տի 25-ին «ԴՈՒ ԹԱ­ԼԱՆ­ՉԻ ԵՍ. ԳՅՈՒ­ՂԱ­ՊԵ­ՏԸ՝ ԱՆԴ­ՐԱ­ՆԻԿ ՔՈ­ՉԱ­ՐՅԱ­ՆԻՆ» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծի ներ­քո գրել է hraparak.am-ը (https://hraparak.am /post/364243387 ):- «Ես կա­րող եմ ա­սել, որ դու թեր­թին մե­ղադ­րել ես ա­նազն­վու­թյան մեջ, բայց դու թա­լան­չի ես, դու թա­լա­նել ես»,- մեզ հետ զրույ­ցում ա­սաց Հով­սե­փյա­նը։
Իսկ այժմ հա­կիրճ ներ­կա­յաց­նենք Սոկ­րատ Հով­սե­փյա­նի հրա­պա­րա­կում­նե­րից մե­կը. «Ա­ՌԱ­ՎՈՏ ՄԻՆ­ՉԵՎ ԺԱ­ՄԸ ՏԱ­ՍԸ ՍԻԿ­ՏԻՐ­ՆԵՐԴ ՔԱ­ՇԵՔ, ԹԵ ՉԷ ՀԱ­ՍԱ ԷԴ­ՏԵՂ ԿԳՅՈՒԼ­ԼԵՄ»

1992 թվա­կա­նի աշ­նա­նը դա­տա­խա­զու­թյան աշ­խա­տա­կից Հրա­չիկ Հով­հան­նի­սյա­նի հետ գոր­ծուղ­վել էինք Մեղ­րի` ստու­գում­նե­րի: Տե­ղա­ցի­նե­րը ա­նա­նուն դի­մում էին գրել և հայտ­նել, որ մի ամ­բողջ գնացք` մոտ 24 վա­գոն, բեռ­նա­վոր­ված բեն­զի­նով, դիզ­վա­ռե­լի­քով և այլ ապ­րանք­նե­րով թա­լան­վել է տե­ղի ՀՀՇ-ա­կան­նե­րի մի­ջո­ցով, ո­րոնց պա­րագ­լու­խը հայտ­նի ա­գա­րակ­ցի Ղևոնդն էր: Ստու­գում­նե­րից հե­տո, օր­վա վեր­ջում, գի­շե­րում էինք Ա­գա­րա­կում, դա­տա­վոր Ա­նա­հի­տի սկես­րոջ տա­նը: Գի­շեր­վա ժա­մը եր­կուսն էր, երբ բա­րե­համ­բույր տան­տի­րու­հին ա­սաց.
-Սոկ­րատ, քեզ հե­ռա­խո­սի մոտ են կան­չում:
Ա­նակն­կա­լի ե­կա մի պահ, ո­րով­հետև ոչ ոք չգի­տեր, թե որ­տեղ ենք գի­շե­րում: Երբ վերց­րի խո­սա­փո­ղը, մե­կը կո­պիտ տո­նով հարց­րեց.
-ՈՒ՞մ հետ եմ խո­սում:
Չկորց­նե­լով ինձ, շատ հան­գիստ պա­տաս­խա­նե­ցի.
-ՀՀ դա­տա­խա­զու­թյան քնն­չա­կան վար­չու­թյան դա­տա­խազ Սոկ­րատ Հով­սե­փյա­նի հետ:- Նա փոր­ձեց շա­րու­նա­կել խոս­քը, ես ընդ­հա­տե­ցի.
-Կնե­րեք, իսկ ե՞ս ում հետ եմ խո­սում:
-ՀՀ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րի տե­ղա­կալ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի,- ե­ղավ պա­տաս­խա­նը։
-Լսում եմ Ձեզ,- ա­սա­ցի ես:
-ՈՒ­րիշ ո՞վ կա հետդ:
Տվե­ցի Հրա­չիկ Հով­հան­նի­սյա­նի ա­նու­նը: Նա մեզ մայր հայ­հո­յեց և սպառ­նա­լով ա­սաց.
-Ա­ռա­վոտ մինչև ժա­մը տա­սը սիկ­տիր­ներդ քա­շեք, թե չէ հա­սա էդ­տեղ կգյուլ­լեմ:
Հա­զիվ տի­րա­պե­տե­լով ինձ` պա­տաս­խա­նե­ցի.
-Կող­քիս հի­մա կին կա, քեզ պես լկ­տի չեմ կա­րող լի­նել, ինչ վե­րա­բե­րում է մեզ գյուլ­լե­լուն` սր­տատ­րոփ սպա­սում եմ քեզ,- և ան­ջա­տե­ցի հե­ռա­խո­սը:
Ա­ռա­վո­տյան ժա­մը ին­նին գլ­խա­վո­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ Մի­շա Գրի­գո­րյա­նը կար­գադ­րեց չշա­րու­նա­կել ստու­գում­նե­րը և շտապ վե­րա­դառ­նալ Երևան: Փոր­ձե­ցի ա­ռար­կել, բայց նա ա­սաց.
-Խնդ­րում եմ, շտապ վե­րա­դար­ձեք:
Վե­րա­դառ­նա­լու հա­ջորդ օ­րը «Եր­կիր» թեր­թում հոդ­ված տպագր­վեց «Փոխ­նա­խա­րա­րը սպառ­նում է»: Պատ­գա­մա­վոր Կիմ Բա­լա­յա­նը այդ մա­սին խո­սեց Գե­րա­գույն խոր­հր­դի նիս­տի ժա­մա­նակ, նույ­նիսկ ա­ռա­ջար­կեց քրեա­կան գործ հա­րու­ցել ի­րենց պաշ­տո­նա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լիս սպառ­նա­լիք տա­լու հա­մար: Բայց ո՜վ կա­րող էր սան­ձել օր օ­րի հզո­րա­ցող հրե­շին:


Ա­հա սա է Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նի ի­րա­կան դեմ­քը:
«Էն վա­գոն­ներն ի՞նչ ե­ղան, թող Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը պա­տաս­խան տա,- ա­սում է Սոկ­րատ Հով­սե­փյա­նը և հա­վե­լում,- ե­թե Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նը ինչ-որ բան կա­սի, թող գա։ Ին­քը խո­սում է պե­տա­կա­նու­թյու­նից, բայց զբաղ­վել է թա­լա­նով: Թա­լա­նել է»։
Այդ առն­չու­թյամբ ևս մեկ հոդ­վա­ծից հատ­ված` 2019 թ. ապ­րի­լի 16-ին հրա­պա­րակ­ված irates.am-ում, «Փառքդ շա՜տ, Աստ­ված, որ ո՛չ թա­լան­չի եմ, ո՛չ էլ տհաս» վեր­տա­ռու­թյան ներ­քո.
«Այդ նույն հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ պա­րոն Քո­չա­րյա­նը հայ­տա­րա­րեց նաև, որ ոմն հո­գե­կան հի­վանդ Սոկ­րատ Հով­սե­փյան ի­րեն մե­ղադ­րում է 30 տար­վա վա­ղե­մու­թյուն ու­նե­ցող չկա­տար­ված հան­ցա­գոր­ծու­թյան մեջ, որ այդ մա­սին ին­քը ժա­մա­նա­կին, այ­սինքն 1992 թվա­կա­նին, խո­սել է ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խազ Ար­տա­վազդ Գևոր­գյա­նի հետ և, որ նման դեպք չի ե­ղել: Մի եր­կու խոսք Գևոր­գյա­նի մա­սին: Դա այն մոր­թա­պաշտ, վախ­կոտ դա­տա­խազն էր, ո­րի ներ­կա­յու­թյամբ 1996 թվա­կա­նին կեղծ­ված ընտ­րու­թյուն­նե­րից բո­ղո­քող մի քա­նի ընդ­դի­մա­դիր պատ­գա­մա­վոր­նե­րի դա­տի տա­լու հա­մար Գևոր­գյա­նը (ա­սեմ, որ այդ գլ­խա­վոր դա­տա­խա­զի մա­սին հոդ­ված եմ տպագ­րել «Ա­վան­գար­դում» 1992 թվա­կա­նին և նրան հա­մե­մա­տել եմ Թա­լեյ­րա­նի հետ: Ես այդ ժա­մա­նակ աշ­խա­տում էի ՀՀ գլ­խա­վոր դա­տա­խա­զու­թյան քնն­չա­կան վար­չու­թյու­նում որ­պես դա­տա­խազ) միջ­նոր­դու­թյուն էր ներ­կա­յաց­րել ԱԺ-ին հա­մա­ձայ­նու­թյուն ստա­նա­լու նրանց նկատ­մամբ քրեա­կան հե­տապն­դում սկ­սե­լու հա­մար: Գլ­խա­վոր դա­տա­խա­զը կույր էր և խուլ այդ պա­հին, նա չէր տես­նում, թե իշ­խա­նա­մետ պատ­գա­մա­վոր­նե­րի ոհ­մա­կը ինչ­պես էր ծե­ծում և հայ­հո­յում ընդ­դի­մա­դիր­նե­րին:


Հի­մա անդ­րա­դառ­նամ բուն նյու­թին: Հար­ցազ­րույ­ցում մեր օ­րե­րի ԱԺ-ի պաշտ­պա­նու­թյան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահն ա­սաց, որ այդ վա­գոն­նե­րը ե­ղել են ադր­բե­ջա­նա­կան: Լսե­լով նրա վեր­ջին խոս­քե­րը` հրճ­վե­ցի և ինքս ինձ ա­սա­ցի՝ պարզ­վում է մեր հե­րո­սը ոչ միայն թա­լան­չի է, այլև տհաս: Ե­թե վեր­լու­ծենք նրա խոս­քե­րը, վա­գոն­նե­րը ե­ղել են ադր­բե­ջա­նա­կան, այ­սինքն ըն­դու­նում է, որ ե­ղել է թա­լան, և լավ են ա­րել, ո­րով­հետև դրանք ադր­բե­ջա­նա­կան վա­գոն­ներ էին: Հա­նուն ճշ­մար­տու­թյան ա­սեմ, որ ա­յո, թա­լան­ված վա­գոն­նե­րի մեջ կա­յին Հա­յաս­տա­նի սե­փա­կա­նու­թյուն հան­դի­սա­ցող վա­գոն­ներ, ինչ­պես նաև Նա­խիջևան ու­ղարկ­վող ադր­բե­ջա­նա­կան վա­գոն­ներ: Ե­թե նույ­նիսկ ըն­դու­նենք, որ Հա­յաս­տա­նին հաս­ցեագր­ված վա­գոն­ներ չեն ե­ղել, ե­ղել են միայն ադր­բե­ջա­նա­կան, հի­մա ա­սեմ՝ այ սալ­դա­ֆոն, Ադր­բե­ջա­նի տա­րած­քում կա­յան­վել և թա­լան­վել էին հա­րյու­րա­վոր վա­գոն­ներ, ո­րոնք Հա­յաս­տա­նին էին հաս­ցեագր­ված, հետևա­բար Մեղ­րիում կա­յան­ված, բայց Նա­խի­ջա­նին հաս­ցեագր­ված վա­գոն­նե­րը ար­դեն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան սե­փա­կա­նու­թյունն էին կազ­մում, ո­րով­հետև Ադր­բե­ջա­նը յու­րաց­րել էր Հա­յաս­տա­նին հաս­ցեագր­ված հա­րյու­րա­վոր վա­գոն­ներ: Այն­պես որ այդ վա­գոն­ներն ար­դեն մեր երկ­րի սե­փա­կա­նու­թյունն էին: Հի­մա ինչ­պե՞ս չա­սեմ, որ դու տհաս ես: Չեմ ա­սում, պա­րոն Քո­չա­րյան, որ դու հո­գե­կան հի­վանդ ես, ո­րով­հետև ես ի­րա­վա­բան եմ և լավ եմ հաս­կա­նում, որ մար­դու հո­գե­կան վի­ճա­կի մա­սին կա­րող է տր­վել եզ­րա­կա­ցու­թյուն միայն դա­տա­րա­նի կա­յաց­րած ո­րոշ­ման հի­ման վրա, այ­սինքն միայն դա­տաբ­ժշ­կա­կան փոր­ձաքն­նու­թյան եզ­րա­կա­ցու­թյան հի­ման վրա:

Այ, դրա հա­մար ա­սում եմ, որ դու՝ ՀՀ ԱԺ-ի պաշտ­պա­նու­թյան և անվ­տան­գու­թյան հար­ցե­րի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գահ Անդ­րա­նիկ Քո­չա­րյան, տհաս ես:


Սոկ­րատ ՀՈՎ­ՍԵ­ՓՅԱՆ

Հ. Գ.-1. Այ տհաս, գո­նե ե­րե­սուն տա­րի անց ազն­վու­թյուն ու­նե­ցիր և ա­սա, մեզ՝ Մեղ­րի գոր­ծուղ­ված եր­կու դա­տա­խազ­նե­րիս, մայր հայ­հո­յե՞լ ես, թե՞ ոչ: Ա­սեմ նա­խա­պես, որ տղա­յա­վա­րի քֆուր եմ դնում սուտ խո­սա­ցո­ղին: Մտա­ծում եմ՝ այդ տհա­սին քարշ տա՞մ դա­տա­րան, թե՞ միայն այն բա­նից հե­տո, երբ հա­մար­ձա­կու­թյուն կու­նե­նա և տղա­մար­դա­վա­րի կա­սի՝ ա­յո՛, հայ­հո­յել եմ: Հա­կա­ռակ պա­րա­գա­յում չար­ժե տհա­սի հետ հան­դի­պել դա­տա­րա­նում»:


Սոկ­րատ Հով­սե­փյա­նի ա­սած­նե­րին չհա­վա­տա­լու հիմ­քեր չկան, հա­կա­ռա­կը` հիմ­քեր կան հա­վա­տա­լու, բայց հի­մա ոչ այդ մա­սին եմ ցան­կա­նում ծա­վալ­վել, ոչ էլ Անդ­րա­նիկ Քո­չա­րյա­նին հի­շեց­նել ժա­մա­նա­կին «Եր­կիր» օ­րա­թեր­թում իր մա­սին գրած իմ հոդ­վա­ծը: Շատ ա­վե­լի կարևոր է տագ­նա­պի զան­գեր խփե­լը, քա­նի որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ձե­ռամբ, գրա­վոր խոս­քով, լեզ­վով, «դի­րի­ժո­րու­թյամբ» և այլ գոր­ծո­ղու­թյուն­նե­րով Հա­յաս­տան աշ­խարհն ար­դեն իսկ երկ­փեղկ­ված է, երկ­պա­ռակտ­ված, կանգ­նած ներ­քին բա­խում­նե­րի շե­մին` սահ­մա­նին դրան ան­համ­բեր սպա­սող թշ­նա­մու դեմ հան­դի­ման: Շատ լավ հաս­կա­նում եմ ու դեռ ժա­մա­նա­կին զգու­շաց­րել եմ, որ ար­տա­քին ու­ժե­րը Փա­շի­նյա­նին իշ­խա­նու­թյան գա­լու հար­ցում էա­պես ա­ջակ­ցել են հենց այդ` միան­գա­մայն հաս­կա­նա­լի նպա­տա­կով: Ընդ ո­րում, Արևմուտ­քի այդ ու­ժե­րի սլաք­ներն ուղղ­ված են ոչ միայն Հա­յաս­տա­նի և Ար­ցա­խի, հայ ժո­ղովր­դի, այլև Ռու­սաս­տա­նի և Ի­րա­նի դեմ: Ափ­սոս, որ մեր ժո­ղովր­դի մի մա­սը դա ժա­մա­նա­կին չհաս­կա­ցավ, ո­մանք այ­սօր էլ դեռ չեն հաս­կա­ցել, իսկ երբ կհաս­կա­նան, կա­րող է ար­դեն չա­փա­զանց ուշ լի­նել: Ե­րա­նի Նի­կոլ Փա­շի­նյանն ինքն այս ա­մե­նը հաս­կա­նա ու վերջ տա ներ­կա­յիս երկ­պա­ռա­կու­թյան մղ­ձա­վան­ջին, կար­ծում եմ, դեռ ու­նե­նա­լով իր սխալ­ներն ուղ­ղե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը: Ա­ղո­թենք դրա հա­մար:

Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 1620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao