«Եր­ջան­կու­թ­յու­նը գե­տի նման է, լիճ չէ, անց­նում է տար­բեր հո­սանք­նե­րով, տար­բեր ժայ­ռե­րից է գա­լիս»

«Եր­ջան­կու­թ­յու­նը գե­տի նման է, լիճ չէ, անց­նում է տար­բեր հո­սանք­նե­րով, տար­բեր ժայ­ռե­րից է գա­լիս»
15.10.2019 | 01:19

Շու­տով ըն­թեր­ցո­ղի սե­ղա­նին կլի­նի լոն­դո­նաբ­նակ բա­րե­րար, գրող-հրա­պա­րա­կա­խոս, ազ­գա­յին-հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ Ա­ՍԱ­ՏՈՒՐ ԳՅՈՒ­ԶԵ­ԼՅԱ­ՆԻ հայ մե­ծե­րի հետ նա­մա­կագ­րու­թյուն-հու­շագ­րու­թյու­նը: Ա­սա­տուր Գյու­զե­լյա­նը ծն­վել է 1932-ին Կի­լի­կիա­յի Սո­վուղ Օ­լուխ գյու­ղում, 1939-ին տե­ղա­փոխ­վել է Սի­րիա: 1957-ին հրա­վիր­վել է դա­սա­վան­դե­լու Կալ­կա­թա­յի Հա­յոց մար­դա­սի­րա­կան ճե­մա­րա­նում: 1964-ին ըն­տա­նի­քով հաս­տատ­վել է Լոն­դո­նում: Բազ­մա­թիվ հոդ­ված­նե­րի, պատմ­վածք­նե­րի, գրա­կան, պատ­մա­բա­նա­սի­րա­կան ու­սում­նա­սի­րու­թյուն­նե­րի hե­ղի­նակ է:

«Ե­ԹԵ ԿԱ­ՐՈՂ ԵՍ ՄԵ­ԿԻ ԱՅ­ՏԵ­ՐԻՆ ԺՊԻՏ ՑԱ­ՆԵԼ, ԽՆԴ­ՐՈՒՄ ԵՄ, ՑԱ­ՆԻՐ, ՉԵՍ ԿԱ­ՐՈՂ, ՄԻ ԼԱ­ՑԱՑ­ՐՈՒ
«Ե­թե երբևէ հե­տա­մուտ լի­նե­լով եր­ջան­կու­թյա­նը, դուք նրան գտ­նեք, ա­պա ակ­նո­ցը փնտ­րող պա­ռա­վի նման կհայտ­նա­բե­րեք, որ այն միշտ ե­ղել է ձեր քթին»: Հեն­րի Շոուի այս խոս­քե­րով է սկս­վում Գրի­գոր Հա­րու­թյու­նյա­նի նկա­րա­հա­նած «Ա­սա­տուր» փաս­տա­վա­վե­րագ­րա­կան ֆիլ­մը: Բնա­բա­նի ընտ­րու­թյունն ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված:
-Դա ռե­ժի­սո­րի ընտ­րու­թյունն է: Ես կա­սեի՝ ոչ թե եր­ջան­կու­թյու­նը քթի տակ է, այլ եր­ջան­կու­թյա­նը պետք է հաս­նես: Եր­ջան­կու­թյու­նը խն­ձոր չէ, որ գնաս, նպա­րա­վա­ճա­ռին ա­սես` ե­րեք կի­լոգ­րամ եր­ջան­կու­թյուն տուր ինձ:
Շա­հան Շահ­նու­րը մի գե­ղե­ցիկ խոսք ու­նի. «Ամ­բողջ ու­ժովդ վա­զէ դէ­մը նպա­տա­կիդ, բայց նախ նա­յէ, որ նպա­տա­կա­կէտդ վա­զած ուղ­ղու­թեանդ վրայ ըլ­լայ»: Հա­ճախ մար­դիկ եր­ջան­կու­թյուն են փնտ­րում, դժ­բախ­տու­թյան են գնում: Ո­րով­հետև չեն հաս­կա­նում՝ ինչ են ու­զում կյան­քից, ինչ է եր­ջան­կու­թյու­նը՝ հո­գե­կան վի­ճա՞կ, որ ժա­մա­նա­կա­վոր է, հա­վի­տե­նա­կան մի վի­ճա՞կ, որ չի կա­րող գո­յու­թյուն ու­նե­նալ: Եր­ջան­կու­թյու­նը գե­տի նման է, լիճ չէ, անց­նում է տար­բեր հո­սանք­նե­րով, տար­բեր ժայ­ռե­րից է գա­լիս, բայց ե­թե դու ո­րո­շել ես գոհ մնալ ինքդ քեզ­նից, եր­ջա­նիկ լի­նել, այդ բո­լո­րը դժ­վա­րու­թյուն­նե­րը կհաղ­թա­հա­րես:
-Ձեր հայ­րի­կի՝ Կա­րա­պետ Գյու­զե­լյա­նի ժա­մա­նա­կին ա­րած բա­րե­գոր­ծու­թյու­նը ա­կա­մա վե­րա­դառ­նում և օգ­նում է Ձեզ ու­սում ստա­նալու: Կա­րե­լի՞ է ա­սել, որ ջու­րը նե­տա­ծը կյան­քը հետ է բե­րում:
-Ես կար­ծում եմ, որ ա­ռանց որևէ բան ակն­կա­լե­լու կյան­քից, պետք է բա­րե­սի­րու­թյուն ա­նես: Իմ հայ­րը, երբ հնա­րա­վո­րու­թյուն ու­ներ, տա­սը օս­մա­նյան ոս­կի էր տվել հայ­կա­կան բա­րե­գոր­ծա­կան միու­թյա­նը, ու երբ ինձ տուն էին ու­ղար­կում դպ­րո­ցից՝ ուս­ման վար­ձը չվ­ճա­րե­լու հա­մար ( չեմ մե­ղադ­րում նրանց. այդ տա­րի­նե­րին Հա­լե­պի դպ­րոց­նե­րում չէին կա­րո­ղա­նում վճա­րել ու­սու­ցիչ­նե­րի ամ­սա­կան աշ­խա­տա­վար­ձը, ո­րով­հետև փող չու­նեին), հայրս գտավ այդ ստա­ցա­գիր­նե­րը: Ձեռքս բռ­նած գնաց բա­րե­գոր­ծա­կան միու­թյան գրա­սե­նյակ: Ա­սաց՝ այս փո­ղե­րը ետ տվեք, ա­սա­ցին՝ Կա­րա­պետ ա­ղա, այդ փո­ղե­րը նվեր եք տվել, նվե­րը հետ չեն վերց­նում: Այդ պա­հին ներս մտավ Հա­լե­պի հայտ­նի Hotel Baron-ի տի­րոջ տղան՝ Գրի­գոր Մազ­լու­մյա­նը (մեր գյու­ղում ա­մա­ռա­նոց ու­նեին, ա­մեն ա­մառ այն­տեղ էին անց­կաց­նում ու իմ հոր հե­տո որ­սի գնում), հարց­րեց՝ ի՞նչ է ե­ղել և կար­գադ­րեց, որ ինձ դարձ­նեն բա­րե­գոր­ծա­կա­նի սան: Հա­ջորդ օ­րը վար­ժա­րա­նում, երբ ա­նունս տվե­ցին ու հարց­րին՝ Ա­սա­տուր Գյու­զե­լյան, փա­րա բե­րե՞լ ես, ա­սա­ցի՝ նա­մակ եմ բե­րել... Այդ ձևով դար­ձա բա­րե­գոր­ծա­կա­նի սան: Հա­վա­նա­բար ձեր ա­սա­ծի մեջ մի խոր­հուրդ կա. հայրս ա­սում էր` բա­րիք ա­րա, ծո­վը գցիր, մար­դիկ չգ­նա­հա­տեն, ձկ­նե­րը կգ­նա­հա­տեն: Կան ի­րա­դար­ձու­թյուն­ներ, փոքր թվա­ցող դեպ­քեր, որ ճա­կա­տա­գիրդ կան­խո­րո­շում են:
Այ­նու­հետև ու­սումս շա­րու­նա­կե­ցի Ան­թի­լիա­սի դպ­րե­վան­քում, ո­րով­հետև անվ­ճար էր: 1957-ի հուն­վա­րին ինձ հրա­վի­րե­ցին Կալ­կա­թա­յի հա­յոց մար­դա­սի­րա­կան ճե­մա­րա­նում որ­պես հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­նե­րի ու­սու­ցիչ դա­սա­վան­դե­լու: Այն­տեղ կար Հայ­կա­զյան գե­ղար­վես­տա­կան-մշա­կու­թա­յին միու­թյուն, որն ար­դեն քայ­քայ­ված վի­ճա­կում էր: Պետք էր վե­րա­կեն­դա­նաց­նել: Հիմ­նե­ցի եր­գաչ­խումբ, թա­տե­րա­խումբ, ա­մեն շա­բաթ անց­կաց­նում էի դա­սա­խո­սա­կան ե­րե­կո, և այս­պես Կա­լկա­թա­յի հայ հա­մայ­նքի կյան­քում սկս­վեց մշա­կու­թա­յին-հայ­րե­նա­սի­րա­կան վառվ­ռուն կյանք: Իմ պայ­մա­նագ­րում գր­ված էր, որ հա­յոց մար­դա­սի­րա­կան ճե­մա­րա­նում, հա­յա­գի­տա­կան ա­ռար­կա­ներ դա­սա­վան­դե­լուց բա­ցի, պետք է ղե­կա­վա­րեմ նաև ե­կե­ղե­ցու երգ­չա­խում­բը: Գնա­ցի փոր­ձե­րի, մի գե­ղե­ցիկ աղ­ջիկ էր ղե­կա­վա­րում երգ­չա­խում­բը: Այդ­պես հան­դի­պե­ցի Վի­վիե­նին (Նա­րիեն) ու 1957-ի դեկ­տեմ­բե­րին ա­մուս­նա­ցանք: 1964-ին տե­ղա­փոխ­վե­ցինք Լոն­դոն:
-Լոն­դո­նում շա­րու­նա­կել եք ազ­գա­յին, հայ­րե­նա­սի­րա­կան, մշա­կու­թա­յին գոր­ծու­նեու­թյու­նը: Ինչ­պե՞ս Ձեզ հա­ջող­վեց հա­մա­տե­ղել բո­հեմն ու բիզ­նե­սը՝ հյու­րա­նոց կա­ռա­վա­րե­լու, կա­րե­լի է ա­սել, ան­հա­ջող փոր­ձից հե­տո:
-Ա­ներ­հայրս մի փոք­րիկ հյու­րա­նոց ու­ներ: Ինձ այն­տեղ տնօ­րեն նշա­նա­կեց: Երբ մի ու­սա­նող ա­սում էր՝ 5 ֆունտ ու­նեմ միայն, մտա­ծում էի՝ ե­թե այդ 5 ֆուն­տը վերց­նեմ, այդ ե­րե­խան ի՞նչ պետք է ու­տի: Բո­լոր կա­րի­քա­վոր ու­սա­նող­նե­րին անվ­ճար սե­նյակ էի տա­լիս: Իմ ա­ներ­հայ­րը շատ բա­րե­սիրտ մարդ էր («Գրի­գոր Լու­սա­վո­րիչ» շքան­շա­նի է ար­ժա­նա­ցել, նրա բա­րե­րա­րու­թյամբ վե­րա­նո­րոգ­վել են Օ­շա­կա­նի Սբ Մես­րոպ Մաշ­տոց ե­կե­ղե­ցին և գե­րեզ­մա­նը` 1963 թ.), գա­լիս էր, հարց­նում, ի­մա­նում և չէր նե­ղա­նում: Բայց, ի վեր­ջո, մի օր հարց­րեց՝ այ­սօր վճա­րո­վի հա­մար ու­նե՞ս, ա­սա­ցի՝ չու­նեմ, ա­սաց` սա բա­րե­գոր­ծա­կան հաս­տա­տու­թյուն չէ, առևտրա­կան կենտ­րոն է: Ա­սաց՝ վա­ճա­ռե՞մ, ա­սա­ցի՝ այն օ­րը, որ ինձ տնօ­րեն նշա­նա­կե­ցիր, ար­դեն պի­տի վա­ճա­ռած լի­նեիր, տես, թե ինչ­քան գու­մար կա­պա­հո­վեիր: Նո­րից մնա­ցի ան­գործ, ան­փող: Մտա­ծե­ցի, որ մի բա­նով հա­րուստ եմ` ըն­կեր­նե­րով, ու հիմ­նե­ցի Tevglow limited առևտրա­կան ըն­կե­րու­թյու­նը: Երբ ըն­կեր­ներս ի­մա­ցան, որ ի­րենց գի­նի խմող, Չա­րենց աս­մուն­քող, իր բա­նաս­տեղ­ծու­թյուն­ներն աս­մուն­քող, հա­վա­քույթ­ներ կազ­մա­կեր­պող, ու­րախ-զվարթ ըն­կե­րը պի­տի առևտուր ա­նի, ա­մեն կող­մից (Աֆ­րի­կա, Ա­մե­րի­կա, Սաու­դյան Ա­րա­բիա...) ինձ նա­մակ­ներ գրե­ցին: Սաու­դյան Ա­րա­բիա­յում ապ­րող ըն­կեր­նե­րիցս մե­կը, ով Ալ Ռեա­դի օ­դա­նա­վա­կա­յանն էր նո­րո­գում, ապ­րանք­նե­րի մի հս­կա ցանկ ու­ղար­կեց, ա­սաց՝ ըն­կե­րու­թյունն այս է, գնե­րը սրանք են, առևտուր ա­նե­լու կա­րիք չու­նես, ա­հա քեզ կես մի­լոն ֆուն­տի չեկ, տա­սը տո­կո­սը քոնն է: Ո­չինչ չու­ներ մեր ըն­կե­րու­թյու­նը: Միջ­նոր­դի դեր էի կա­տա­րում, ցան­կը ու­ղար­կում էին, ա­սում էին՝ ինչ առ­նեմ, որ­տե­ղից: Ըն­կեր­ներս ա­ջակ­ցե­ցին ա­մեն կող­մից, ո­րով­հետև մեր ըն­կե­րու­թյու­նը հիմն­ված չէր հաշ­վի վրա:
-Պա­րոն Ա­սա­տուր, Ժա­մա­նակ­նե­րը փոխ­վում են, իսկ մա՞ր­դը:
-Ես կար­ծում եմ, որ բնա­կան է, երբ վար­չաձևե­րը, կեն­ցա­ղա­յին-սո­ցիա­լա­կան հար­ցե­րը փոխ­վում են, մարդն էլ իր հա­յացք­նե­րը ո­րո­շա­կիո­րեն փո­խում է: Օ­րի­նակ, ին­չու՞ Անգ­լիա­յում կո­ռուպ­ցիան ա­վե­լի քիչ է, չեմ ա­սում՝ չկա, քիչ է: Մի նա­խա­րար 500 ֆունտ ա­վե­լի էր գրել իր ծախ­սի մեջ, ձեր­բա­կա­լե­ցին: ՈՒ­րեմն, երկ­րում տի­րող բար­քե­րը օգ­նում են, որ մարդն ա­վե­լի ճիշտ ու­ղի բռ­նի: Օ­րի­նակ, ես չէի կա­րո­ղա­նում կա­շառք տալ: Ա­մեն մարդ իր խառն­վածքն ու­նի, ա­մեն մարդ իր նկա­րագ­րի ու հաս­կա­ցո­ղու­թյան հա­մա­պա­տաս­խան պետք է ձևա­վո­րի իր փի­լի­սո­փա­յու­թյու­նը: Իմ փի­լի­սո­փա­յու­թյու­նը շատ պարզ է. «Ե­թե կա­րող ես մե­կի այ­տե­րին ժպիտ ցա­նել, խնդ­րում եմ, ցա­նիր, չես կա­րող, մի լա­ցաց­րու: Ե­թե կա­րող ես մե­կին օգ­նել, օգ­նիր, չես կա­րող, մի վնա­սիր»: Ե­թե այս եր­կու սկզ­բունք­նե­րին հետևես, և՛ դու եր­ջա­նիկ կլի­նես, և՛ քո շր­ջա­պա­տը: Մի օր լի­բա­նան­ցի ըն­կե­րոջս հետ քայ­լում էինք, մի ե­րի­տա­սարդ մո­տե­ցավ, ա­սաց՝ սխալ մի հաս­կա­ցեք, մու­րաց­կան չեմ, դրա­մա­պա­նակս գո­ղա­ցան, 5 ֆունտ է պետք, որ տուն հաս­նեմ: Ես տվե­ցի նրան այդ 5 ֆուն­տը: Ըն­կերս զայ­րա­ցավ, թե ա­վա­զակ­նե­րին ին­չի՞ ես գու­մար տա­լիս: Ա­սա­ցի՝ ես տուն պի­տի գնամ, մի բա­ժակ վիս­կի պետք է խմեմ, պի­տի ընթ­րեմ և պի­տի քնեմ հան­գիստ: Ե­թե ա­վա­զակ է, թող գնա, ին­քը մտա­ծի, ես իմ խղ­ճի հետ հան­գիստ եմ, պի­տի հան­գիստ քնեմ այս գի­շեր:
ՈՒ­րեմն մո­տեց­ման հար­ցեր կան, ա­մեն մար­դու վրա կաս­կա­ծել չի կա­րե­լի: Ինձ որևէ պատ­ճառ չէր տվել, որ կաս­կա­ծեմ: Ես սի­րում եմ խաբ­վել: Տի­կինս է ա­սում ՝ խա­բում են քեզ, ա­սում եմ՝ լավ են ա­նում, ես իմ խղ­ճի հետ հան­գիստ եմ, թող ի­րենք գնան տա­ռա­պեն, ես ի՞նչ գործ ու­նեմ: Շատ խոր հարց է սա, կա­րող եմ եր­կար խո­սել:


«ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏ­ՄՈՒ­ԹՅԱՆ ՄԵՋ ԵՐ­ԲԵՔ ԳԵ­ՐԵԶ­ՄԱՆ ՉԻ ՈՒ­ՆԵ­ՑԵԼ ԵՎ ՉԻ ՈՒ­ՆԵ­ՆԱ»


-Ցե­ղաս­պա­նու­թյու­նից 100 տա­րի է ան­ցել... Մենք դեռ պայ­քա­րում ենք կամ չենք էլ պայ­քա­րում Հայ­կա­կան հար­ցի ճա­նաչ­ման հա­մար: Ե՛վ պա­հան­ջա­տեր ենք, և՛ պա­հան­ջա­տեր չենք:
-Այդ հար­ցե­րում ինք­ներս շատ մե­ղա­վոր ենք, բայց միշտ ու­րիշ­նե­րին ենք մե­ղադ­րում: Ես մտե­րիմ էի Չեր­չի­լի աղջ­կա՝ Սա­ռա Չեր­չի­լի հետ: Մի օր հարց­րի՝ ե­թե, են­թադ­րենք, հորդ փո­խա­րեն դու ես վար­չա­պետ, Հայ­կա­կան հար­ցը գա­լիս է քո սե­ղա­նին, ի՞նչ կլի­ներ քո ար­ձա­գան­քը, ա­սաց՝ դրա­կան, ա­սաց՝ դուք, հա­յերդ, չեք կա­րո­ղա­նում բարձր մա­կար­դա­կի մարդ­կանց հետ կա­պեր հաս­տա­տել, մինչև քեզ ճա­նա­չե­լը հա­յե­րի մա­սին շատ քիչ բան գի­տեի, միայն այն, ինչ հայրս էր գրել գր­քե­րում, որ Հայ­կա­կան հար­ցը մենք թա­ղե­ցինք Լո­զա­նի դաշ­նագ­րով, մենք դա­վա­ճա­նե­ցինք հա­յե­րին:
-Ինք­ներդ փոր­ձե՞լ եք Ձեր հե­ղի­նա­կու­թյու­նը ծա­ռա­յեց­նել ի շահ Հայ­կա­կան հար­ցի:
-ԱՄՆ-ը, Մեծ Բրի­տա­նիան, Իս­րա­յե­լը չեն ճա­նա­չում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը: Ես 2007-ից սկ­սած գրե­թե ա­մեն տա­րի 12-14-է­ջա­նոց նա­մա­կա­ներ եմ գրել՝ փաս­տե­րով: Միայն Մեծ Բրի­տա­նիա­յի վար­չա­պետն է պա­տաս­խա­նում քար­տու­ղա­րու­հու մի­ջո­ցով, որ պա­րոն վար­չա­պե­տը շնոր­հա­կալ է Ձեզ այս նա­մա­կի հա­մար, ու­ղար­կե­լու ենք այն արտ­գործ նա­խա­րա­րու­թյուն, նրանք կպա­տաս­խա­նեն: Եվ պա­տաս­խա­նում են, որ շատ տխուր բա­ներ են տե­ղի ու­նե­ցել, բայց ցե­ղաս­պա­նու­թուն չենք կա­րող կո­չել դա: Բնա­կան է, ե­թե ի­րեն­ցից 70 հո­գու սպա­նեն, ցե­ղաս­պա­նու­թյուն են կո­չե­լու, մեր դեպ­քում՝ մե­կու­կես մի­լիոն զո­հը ցե­ղաս­պա­նու­թյուն չէ: Աշ­խար­հի բո­լոր պե­տու­թյուն­նե­րը ա­ռաջ­նորդ­վում են շա­հով: Մենք ենք մե­ղա­վոր, որ այն աշ­խա­տան­քը չենք տա­րել, այն ու­ժը չենք ստեղ­ծել, որ ա­սեն՝ շահ ու­նենք այս երկ­րից: Ոչ մի շահ չու­նեն:
Մի ան­գամ ինձ հարց­րին Ա­ՍԱ­ԼԱ-ի մա­սին, ա­սա­ցի, որ ես հա­կա­ռակ եմ բո­լոր սպա­նու­թյուն­նե­րին, բայց պատ­կե­րաց­րու, տա­նը նս­տած ընթ­րում եք հայրդ, մայրդ, եղ­բայրդ, քույրդ, մի խումբ ա­վա­զակ­ներ մի հար­վա­ծով բո­լո­րին սպա­նում են, միակ ա­զատ­վո­ղը դու ես, գնում ես դա­տա­վո­րի մոտ, ա­սում ես՝ սպա­նե­ցին ըն­տա­նիքս, տունս էլ գրա­վե­ցին, դա­տա­վո­րը հարց­նում է՝ դու հի­մա այդ տա­նը ապ­րու՞մ ես: Ա­սում ես՝ ո՞նց ապ­րեմ, ա­վա­զակ­նե­րը տունս ա­վե­րել են: Այն ժա­մա­նակ այդ­պես էր, ե­թե դու այդ տա­նը չես ապ­րում, ի­րա­վունք­ներ էլ չու­նես: Այլ խոս­քով՝ հայ ժո­ղովր­դին բնաջն­ջե­ցին, հո­ղե­րը գրա­վե­ցին ու ա­սում են՝ դուք այն­տեղ չեք ապ­րում, էլ ի՞նչ գործ կա: 2015-ին Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան 100-րդ տա­րե­լի­ցին Լոն­դո­նի ա­մե­նա­հայտ­նի հե­ռուս­տաըն­կե­րու­թյուն­նե­րից մե­կին տված հար­ցազ­րույ­ցի ժա­մա­նակ պատ­մե­ցի, որ ծնող­նե­րիս աք­սո­րել են, տա­րե­գիր­նե­րի քա­րա­վա­նը երբ հա­սել է Տեր Զո­րի ա­փին, 4 տա­րե­կան քույրս լա­ցել է, չի կա­րո­ղա­ցել քայ­լել, մորս ա­սել է՝ թող ինձ, մայրս ո՞նց կա­րող էր զա­վա­կին թող­նել, ա­սել է՝ մի քա­նի րո­պե տվեք ինձ, աս­կյար­նե­րը սվի­նա­հա­րել-սպա­նել են: Հար­ցազ­րու­ցա­վա­րը ցատ­կեց տե­ղից` ինչ­պե՞ս թե սվի­նա­հա­րել են: Ա­սա­ցի՝ ին­չու՞ ես զար­մա­նում, հա­զա­րա­վոր ե­րե­խա­նե­րի Եփ­րատ գետն են գցել, գլուխ­նե­րը ժա­ռե­րի վրա ջար­դել են, ին­չու՞ Ա­մե­րի­կան և Անգ­լիան չեն ճա­նա­չում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյու­նը, նրանք մեծ պե­տու­թյուն­ներ են, կա­րող են արդարությունը թա­ղել, բայց ճշմարտությունը պատ­մու­թյան մեջ եր­բեք գե­րեզ­ման չի ու­նե­ցել և չի ու­նե­նա: Եվ ամ­բողջ շա­բաթ այդ հայ­տա­րա­րու­թյունս շր­ջա­նառ­վում էր լու­րե­րի բաժ­նում. Ա­սա­տուր Գյու­զե­լյանն ա­սում է. «Մեծ պետությունները կարող են արդարությունը թաղել, բայց թող լավ իմանան, որ պատմության մեջ ճշմարտությունը երբեք գերեզման չի ունեցել և չի ունենա»: Բրի­տա­նա­կան խոր­հր­դա­րա­նը ա­ռա­ջինն էր, որ պաշ­տո­նա­պես հրա­տա­րա­կեց «Կա­պույտ գիր­քը», զե­կույց, ո­րը փաս­տում է Օս­մա­նյան կայս­րու­թյու­նում Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան ի­րո­ղու­թյու­նը: Բրի­տա­նիա­յի վար­չա­պե­տին ուղղ­ված նա­մակ­նե­րիցս մե­կում գրե­ցի, որ ձեր նա­խորդ­նե­րը` ՈՒինս­թոն Չեր­չի­լը, Լլոյդ Ջոր­ջը և այլ քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ ըն­դու­նել են ցե­ղաս­պա­նու­թյու­նը, Դուք մեր­ժում եք: Կա՛մ նրանք ստա­խոս էին, կա՛մ Դուք ճշ­մար­տու­թյու­նը չեք ըն­դու­նում:

(շա­րու­նա­կե­լի)

Զրույ­ցը՝ Ար­մի­նե ՍԱՐԳ­ՍՅԱ­ՆԻ

Լուսանկարներ

. .
  • Ա­սա­տուր Գյու­զե­լյա­նը թոռների հետ
  • Ասատուր Գյուզելյանը տիկնոջ՝ Վիվիենի հետ
  • Պսակադրություն
Դիտվել է՝ 1260

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao