Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում

Ռոբերտ Քոչարյանը շարունակում է բուժումը «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում
15.10.2019 | 12:49

Այսօր նշանակված է Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների գործով դատական հերթական նիստը, առայժմ հայտնի չէ, սակայն, նախկին նախագահը կմասնակցի դատավարությանը: Անցած շաբաթ նա վիրահատվել է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում և հիվանդասենյակից դեռ չի տեղափոխվել կալանավայր: Բուժհաստատության տնօրեն Արմեն Չարչյանը ասել է, որ Քոչարյանը շարունակում է ստացիոնար բուժումը:

Դիտվել է՝ 343

Մեկնաբանություններ