Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին

Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին
15.10.2019 | 12:54

«Հրապարակը» գրում է. «Իշխանությունը Հրայր Թովմասյանի դեմ պայքարի պլան Բ-ով հնարավոր է ընթացք տա անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանի դիմումին, սակայն իրավաբանները վստահեցնում են, որ այս դեպքում էլ գործ ունենք իրավական հետևանքներ չառաջացնող գործընթացի հետ։ Բաբաջանյանի կարծիքով՝ «Թովմասյանը յուրացրել է Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնը՝ հանցավոր սխեմաներ կիրառելով»։

Իսկ հիմքում այն փաստն է, որ Գագիկ Հարությունյանը ՍԴ նախագահի պաշտոնից իր լիազորությունների ավարտից մոտ մեկ ամիս շուտ է հեռացել, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի պաշտոնը ստանձնի 2018-ի ապրիլի 9-ից առաջ, մինչև Սահմանադրության ամբողջությամբ ուժի մեջ մտնելը, որպեսզի Թովմասյանի վրա տարածվի ոչ թե 2015-ին ընդունված Սահմանադրության դրույթը, այլ 2005-ինը։ Այդ դեպքում ՍԴ նախագահն ընտրվում էր ոչ թե 6 տարի ժամկետով, այլ մինչև 65 տարեկան դառնալը: Մինչդեռ իրավապահներն ասում են, որ Գագիկ Հարությունյանը ոչ թե ստիպողաբար է հեռացել պաշտոնից, որ մեկնաբանվի, թե Հրայր Թովմասյանը զավթել է ՍԴ նախագահությունը, այլ՝ կամովին։ Իսկ եթե նույնիսկ խախտում եղել է, դա արել է ԱԺ նախագահը՝ չդադարեցնելով ԱԺ պատգամավորի լիազորությունները, որ մի քանի օր և պատգամավոր է եղել, և ՍԴ դատավոր»:

Դիտվել է՝ 499

Մեկնաբանություններ