Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԵՄ-ն քննարկում է Brexit-ի հարցով արտահերթ գագաթաժողովի հարցը

ԵՄ-ն քննարկում է Brexit-ի հարցով արտահերթ գագաթաժողովի հարցը
15.10.2019 | 12:59

ԵՄ-ն հոկտեմբերի վերջին կարող է արտահերթ գագաթնաժողով հրավիրել ԵՄ կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով՝ հայտնել է BBC-ին: «Brexit-ի վերաբերյալ նոր գագաթաժողով անցկացնելու լուրերը վերսկսվել են, հնարավոր է, որ տեղի կունենա այս ամսվա վերջին»,- հայտնել է BBC-ի աղբյուրը:

Սպասվում է, որ ԵՄ պետությունների և կառավարությունների ղեկավարների գագաթաժողովի ժամանակ, որը կկայանա հոկտեմբերի 17-18-ը Բրյուսելում, ԵՄ-ն կարող է Բրիտանիայի և ԵՄ-ի միջև բանակցային գործընթացում մեծ առաջընթացի վերաբերյալ հայտարարություն անել՝ ընդգծելով բանակցային գործընթացի շարունակական ջանքերի կարևորության մասին: Մասնակիցները, հավանաբար, կքննարկեն Սիրիայում Թուրքիայի գործողությունները, Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ ստեղծված իրավիճակը:

Դիտվել է՝ 468

Մեկնաբանություններ