Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ «5+1» ձևաչափով

Իրանը պատրաստ է բանակցել ԱՄՆ-ի հետ «5+1» ձևաչափով
15.10.2019 | 13:00

Թեհրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների «5+1» ձևաչափի շրջանակներում, սակայն նախևառաջ պետք է չեղարկվեն պատժամիջոցները և ապահովվեն իրանցի ժողովրդի շահերը՝ հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին: «Ես անմիջականորեն հայտնել եմ եվրոպացի ղեկավարներին, որ հենց վստահ լինեմ, որ Իրանի շահերն ապահովված կլինեն և Իրանի ժողովուրդն ազատված կլինի ճնշումներից, հենց հասկանամ, որ հանդիպումը կապահովվի Իրանի շահերը, պատրաստ եմ ինձ զոհաբերել հանուն իրանցի ժողովրդի»,- ասել է Ռոհանին մամլո ասուլիսի ժամանակ: Պատասխանելով հարցին, թե Թեհրանը բանակցություններ կվարի ԱՄՆ-ի այլ նախագահի հետ Դոնալդ Թրամփի իմպիչմենթի դեպքում, Ռոհանին նշել է, որ կարևորը պատժամիջոցների չեղարկումն է: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ևս Թեհրանը հայտարարել էր, որ չի վախենում բանակցություններից և ձգտում է խաղաղության Մերձավոր Արևելքում: Ռոհանիի խոսքով՝ Իրանը պատրաստ էր բանակցել Նյու Յորքում «5+1» ձևաչափով՝ երկրների նախագահների մակարդակով, որ նախատեսում է նաև ԱՄՆ-ի մասնակցությունը:

Դիտվել է՝ 602

Մեկնաբանություններ