Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԱՄՆ փոխնախագահ Փենսը չի պատրաստվում մեկնել Թուրքիա

ԱՄՆ փոխնախագահ Փենսը չի պատրաստվում մեկնել Թուրքիա
15.10.2019 | 13:01

ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը երեքշաբթի չի պատրաստվում մեկնել Թուրքիա, որտեղ մտադիր էր քննարկել Սիրիայում տիրող իրավիճակը, վկայում է Սպիտակ տան պաշտոնական ժամանակացույցը: Փենսի օրակարգում երեքշաբթի նախատեսված է հանդիպում Եգիպտոսի վարչապետի հետ և ճաշ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Կեսօրին Փենսը կրկին կմիանա Թրամփին, որ Սպիտակ տանը կընդունի St. Louis Blues հոկեյի 2019-ի գավաթակիրներին: Նշվում է, որ Փենսի ժամանակացույցում այլ հանդիպումներ նախատեսված չեն:


Երկուշաբթի Փենսը լրագրողներին հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Թրամփն իրեն հանձնարարել է գլխավորել ամերիկյան պատվիրակությունը, որը կմեկնի Անկարա՝ բանակցելու Թուրքիայիղեկավարության հետ: Վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ պատվիրակությունը Վաշինգտոնից կմեկնի «ամենակարճ ժամկետներում»:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ