Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Իլհամ Ալիև.․ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը

Իլհամ Ալիև.․ Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը
16.10.2019 | 00:35

«Զանգեզուրի փոխանցումը Հայաստանին» հանգեցրեց թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը, Բաքվում Թյուրքական խորհրդի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Մենք հնարավորը կանենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ապահովելու համար, - նույն նիստում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը:- Ադրբեջանական տարածքների օկուպացիայի հետևանքով մեկ միլիոնից ավելի մարդ այսօր փախստականի կյանքով է ապրում»: Բաքվում է հրավիրվել Թյուրքական խորհրդի 7-րդ գագաթաժողովը, որին մասնակցելու համար երեկ Բաքու են ժամանել Թուրքիայի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ուզբեկստանի նախագահները, Հունգարիայի վարչապետը՝ դիտորդի կարգավիճակով։


Բաքվում անցնող համաժողովը նվիրված է Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի 10-րդ տարեդարձին: Երեկ համաժողովի շրջանակում կայացել էին երկկողմ հանդիպումներ։ Այսօր հիմնական նիստն էր, որի ժամանակ կողմերը ստորագրել են մի շարք փաստաթղթեր, մասնավորապես՝ ներդրումային, թյուրքական մշակույթի և ժառանգության հիմնադրամներ, առևտրաարդյունաբերական պալատ ստեղծելու մասին, ընդունել են համատեղ հայտարարություն։


Խորհրդի ստեղծման մասին նախիջևանյան համաձայնագիրը 2009 թվականին ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի և Ղրղըզստանի նախագահները: Այսօր այդ մասին խոսելիս Ալիևը հայտարարել է․«Նախիջևանն անջատված է Ադրբեջանից։ Մեր միջև պատմական ադրբեջանական Զանգեզուրն է, որի փոխանցումը Հայաստանին հանգեցրել է թյուրքական աշխարհի աշխարհագրական պառակտմանը»։ Նա նաև հայտարարել է, թե «ադրբեջանական տարածքներում» Հայաստանը «ոչնչացնում է մզկիթները», և այդ պատճառով Հայաստանը չի կարող համարվել իսլամական աշխարհի բարեկամ։
Թյուրքական խորհրդի երկու երկիր՝ Ղազախստանն ու Ղրղըզստանը, Հայաստանի գոնե դե յուրե դաշնակիցներն են ՀԱՊԿ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում։ Հավելենք՝ Թյուրքական խորհրդի նախաձեռնողը Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևն էր, ով նույնպես երեկ ժամանել է Բաքու և ով հռչակվել է խորհրդի պատվավոր նախագահ։ Համաժողովի շրջանակում անցնող երկկողմ հանդիպումները մեծամասամբ փակ էին, դրանց հետևում էին կարճ հաղորդագրություններ։


Ալիևը երկկողմ հանդիպումներ է անցկացրել Բաքու ժամանած առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։ Ադրբեջանական մամուլի համաձայն՝ Էրդողանն ու Ալիևը երեկ կայացած բանակցությունների ընթացքում այլ հարցերի շարքում քննարկել են Սիրիան, Ղարաբաղը և ռազմական արդյունաբերության ոլորտում երկկողմ համագործակցության հեռանկարները:

Դիտվել է՝ 474

Մեկնաբանություններ