Մեծ Բրիտանիան բանակցություններ է սկսել չորս երկրի հետ, որոնք կարող են ընդունել թագավորությունից վտարված անօրինական ներգաղթյալներին։ Ինչպես գրում է The Times թերթը, վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ի փաստաթղթերը, այս հարցի շուրջ երկխոսություն է ընթանում Հայաստանի, Բոտսվանայի, Կոտ դ'Իվուարի և Կոստա Ռիկայի հետ:                
 

ՀՔԾ-ն չի պատրաստվում քննել Վիգեն Սարգսյանի գործը

ՀՔԾ-ն չի պատրաստվում քննել Վիգեն Սարգսյանի գործը
16.10.2019 | 12:33

«Ժողովուրդը» գրում է․«ՀՀ ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասով քրեական գործը, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, «շրջում է» քննչականներում՝ Քննչական կոմիտեից` ՀՔԾ ու հակառակ «երթուղով»: Իսկ, ահա, դատախազներն էլ, գործը չուսումնասիրած, հայտնվել են «գնացած-եկած» քրգործի երթուղու մեջտեղում: Սեպտեմբերի 25-ին ՀՀ քննչական կոմիտեն հայտնեց ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու համար որպես մեղադրյալ ներգրավելու մասին, բայց գործն ուղարկեց ՀՔԾ: ՀՔԾ-ից էլ քրգործը հոկտեմբերի 4-ին ուղարկվել է դատախազություն՝ հսկողություն իրականացնող դատախազի պահանջով: Եվ ըստ դատախազության` գործը, քննչական և դատավարական գործողություններ կատարելու անհրաժեշտությամբ պայմանավորված, ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե, այսինքն` դարձյալ ելման կետ: Այս շրջապտույտի հիմնական պատճառը այն է, որ ՀՔԾ-ն, դատախազությունից ստանալով քրգործը, հայտնել է, թե թույլ ապացույցներով գործ է ու ամենևին չեն պատրաստվում քննել»:

Դիտվել է՝ 402

Մեկնաբանություններ