Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Սիրիահայերը հրաժարվել են Հայաստան գալ

Սիրիահայերը հրաժարվել են Հայաստան գալ
16.10.2019 | 12:33

«Ժամանակը» գրում է. «Սիրիայի մեր աղբյուրը տեղեկացնում է, որ քրդերի վերահսկողության տակ գտնվող Ղամիշլիի շրջանում այս պահին էլ, տարբեր հաշվարկներով, շարունակում են ապրել 3800-4000 հայեր, որ հրաժարվում են տեղափոխվել Հալեպ: Նրանց առաջարկ է եղել վերաբնակվել Հայաստանում, սակայն մերժել են նաև այս առաջարկը՝ հայտնելով, թե իրենք տեղյակ են, որ Հայաստանում կյանքի պայմաններն ավելի լավը չեն: Հայերով բնակեցված թաղամասերը դեռևս ռմբակոծության չեն ենթարկվել, թեև հրետակոծության ձայները լավ լսելի են»:

Դիտվել է՝ 420

Մեկնաբանություններ