Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել անվանարկել ցանկացած տեսակետ, որը քննադատություն է պարունակում

Իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել անվանարկել ցանկացած տեսակետ, որը քննադատություն է պարունակում
16.10.2019 | 12:38

«Փաստը» գրում է. ««Մի քանի օր է՝ ակտիվ քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը, մասնավորաբար այն դրույթը, որ բուհերում այլևս պարտադիր չեն լինի «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայ ժողովրդի պատմություն» առարկաները: Երեկ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքել է այս քննարկումներին ու իր ՖԲ էջում գրել. «Քանի որ որոշ շրջանակներ աղմուկ են բարձրացնում «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի աշխատանքային նախագծի որոշ դրույթների վերաբերյալ, որն այս օրերին շարունակվում է փոփոխվել, կոչ կանեմ լրատվամիջոցներին և հասարակությանը չտրվել էժանագին սադրանքների և սպասել նախագծի հրապարակմանը, որից հետո կլինեն պարզաբանումներ»: Նախագիծը, թեկուզ պաշտոնապես չի դրվել շրջանառության մեջ, նախարարի հանձնարարականով քննարկվել է տարբեր բուհերում և գիտական հաստատություններում: Ավելին՝ մեր աղբյուրների փոխանցմամբ, եզրակացությունների գերակշիռ մասը բացասական է: Հնարավոր է՝ սա էլ դարձել է նախարարի «մուննաթի» պատճառ: Այս իշխանությունների համար արդեն գործելաոճ է դարձել անվանարկել ցանկացած տեսակետ, որը քննադատություն է պարունակում իրենց հասցեին: Հետաքրքիր է՝ ինչն է համարում նախարարը «էժանագին սադրանք», քննարկումները մի հարցի շուրջ, որը հաստատել են նաև նախարարությունից, թե մասնագիտական շրջանակների կոշտ տեսակետները պաշտոնապես չհրապարակված, բայց կարծիքի ուղարկված նախագծի մասին: Եթե այսքան ցավագին պետք է ընդունվեր, ուրեմն նախագծի հետ հարկավոր էր կցել հավելված՝ իրազեկումով, որ ընդունվում են միայն դրական կարծիքները: Իսկ եթե կարծիքները մինչ նախագծի՝ իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում տեղադրվելը հաշվի են առնվելու, կարելի էր ավելի կոռեկտ լինել ու այդպես էլ հայտարարել:


Ընդհանրապես, լավ կլիներ, եթե երկար անունով նախարարության ղեկավարն ու իր մյուս գործընկերները որևէ գրառում կատարելուց առաջ մի քիչ երկար մտածեին՝ հիշելով, որ իրենք վաղուց սոսկ ֆեյսբուքյան օգտատերեր չեն, այլ պետական պաշտոնյաներ, ընդ որում՝ բավականին բարձրաստիճան:
Հակառակ դեպքում, ստացվում է մի վիճակ, որ ինչ-ինչ հանգամանքների բերումով նախարարի աթոռին հայտնված մարդը որակումներ է տալիս տարբեր մտավորականների, մասնագետների, որոնք «համարձակվում են» այնպիսի կարծիք հայտնել, որը չի համապատասխանում իշխանությունների տեսակետին»:

Դիտվել է՝ 457

Մեկնաբանություններ