Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արմեն Աշոտյան. ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին

Արմեն Աշոտյան. ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին
16.10.2019 | 12:42

Այսօր Բրյուսելում հանդիպել եմ Եվրոպական Ժողովրդական կուսակցության նախագահ Ժոզեֆ Դոլի հետ՝ ֆեյսբուքում գրել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Հանդիպմանը մասնակցել է նաև ՀՀԿ ԳՄ անդամ, ԼՈՒՅՍ հիմնադրամի նախագահ Դավիթ Հարությունյանը: ԵԺԿ նախագահին տեղեկացրել ենք Հայաստանի ներքաղաքական զարցացումների մասին և շնորհակալություն հայտնել Հանրապետականին ցուցաբերած աջակցության համար։ Առանձնահատուկ ուշադրության ենք արժանացրել Հայաստանում դատաիրավական համակարգի եւ Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակին։

Մտահոգություն ենք հայտնել երկրում մամուլի և խոսքի ացատության հանդեպ վերջին ոտնձգությունների կապակցությամբ։ Նախագահ Դոլին ներկայացրել ենք ՀՀԿ քաղաքական գործունեության արդյունքները և նոր ծրագրերը, այդ թվում՝ միջազգային համագործակցության ոլորտում։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին, մասնավորապես՝ Արցախի հարցին և Թուրքիայի ռազմական ներխուժման հետեւանքով Հյուսիսային Սիրիայում առաջացած ճգնաժամային իրավիճակին, ինչպես նաև շնորհակալություն ենք հայտնել Սիրիայի հարցով ԵԺԿ նախագահի պաշտոնական հայտարարության համար։ ԵԺԿ նախագահը իր հերթին կարևորեց, որ Հայաստանի գործող կառավարությունը պետք է ապահովի մամուլի ազատությունը և դատական իշխանության անկախությունը», - գրել է Արմեն Աշոտյանը:

Դիտվել է՝ 494

Մեկնաբանություններ