Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ռուսաստանը «թույլ չի տա բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև»

Ռուսաստանը «թույլ չի տա բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև»
16.10.2019 | 12:46

Ռուսաստանը հայտարարել է՝ թույլ չի տա, որ բախումներ թուրքական և սիրիական ուժերի միջև՝ Սիրիայի հյուսիսում քրդական ուժերի դեմ Թուրքիայի գործողությունների պատճառով: Սիրիայի հարցով Կրեմլի հատուկ բանագնաց Ալեքսանդր Լավրենտևն ասել է, որ նման բախումներն անթույլատրելի են: «Մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա», - հայտարարել է նա: Լավրենտևը հավելել է, որ թուրք և սիրիացի պաշտոնյաների միջև շփումներ կան՝ նման բախումներից խուսափելու համար: ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ իր զինծառայողները պարեկություն են իրականացնում սիրիական և թուրքական զորքերի շփման գծի երկայնքով՝ Եփրատ գետից արևմուտք գտնվող հյուսիսային Մանբիջ քաղաքի մոտակայքում։

Դիտվել է՝ 448

Մեկնաբանություններ