«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Էրդողանը մերժել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի պահանջը

Էրդողանը մերժել է Սիրիայի հարցով ԱՄՆ-ի պահանջը
16.10.2019 | 12:47

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մերժել է Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունը դադարեցնելու ԱՄՆ-ի պահանջը՝ հայտարարելով, որ Թուրքիան «երբեք» չի հայտարարի հրադադարի մասին և «բանակցություններ չի վարի ահաբեկիչների հետ», գրում է Reutersը` թուրքական լրատվամիջոցներին հղումով: «Նրանք ասում են՝ «հրադադար հայտարարեք»: Մենք երբեք հրադադար չենք հայտարարի: Նրանք ճնշում են գործադրում մեզ վրա, որ դադարեցնենք գործողությունները, պատժամիջոցներ են սահմանում: Մեր նպատակն առավել քան հստակ է, և մեզ ոչ մի պատժամիջոց չի հուզում»,- ասել է նա:


Էրդողանը քննադատել է Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասին՝ ասելով՝ «քաղաքականությունից ոչինչ չի հասկանում»: Թուրքիայի նախագահի խոսքով՝ Գերմանիան «կպարտվի», իսկ Թուրքիան «կհաղթի» այս կոնֆլիկտում: Մաասը հայտարարել էր, որ Գերմանիան, ի նշան Թուրքիայի ռազմական գործողության դեմ բողոքի, դադարեցնում է Թուրքիային զենք մատակարարելու թույլտվությունների տրամադրումը: «Շատ էական է այն փաստը, որ մենք չենք աջակցում այդ ռազմական ներխուժմանը սպառազինությունների նոր մատակարարումների միջոցով»,- հայտնել էր արտգործնախարար Հայկո Մաասը:

Դիտվել է՝ 477

Մեկնաբանություններ