Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Կարո Փայլան. Իշխանությունը հարձակվում է աջ ու ձախ, որ թաքցնի ծանր ճշմարտությունը

Կարո Փայլան. Իշխանությունը հարձակվում է աջ ու ձախ, որ թաքցնի ծանր ճշմարտությունը
16.10.2019 | 12:47

Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանն անդրադարձել է Թուրքիայում գործազրկության խնդրին: Ֆեյսբուքում նա գրել է, որ գործազրկության մակարդակը հասել է 13,9%-ի: «Երիտասարդության շրջանում գործազրկությունը հասել է ռեկորդային 27,1% ցուցանիշի: 8 միլիոն քաղաքացի գործազուրկ է: Դա նշանակում է, որ ամեն տանը կա գոնե 1 գործազուրկ: Իշխանությունն աջ ու ձախ հարձակումներ է գործում, որ թաքցնի ծանր ճշմարտությունը: Եկեք վերջ տանք պատերազմին: Եկեք մեր ռեսուրսները ծախսենք գործազրկության խնդիրը լուծելու վրա»,- գրել է նա: Կարո Փայլանը դեմ է Սիրիայում թուրքական ռազմական գործողություններին՝ իշխանությանը մեղադրելով պատերազմ սկսելու համար:

Դիտվել է՝ 635

Մեկնաբանություններ