Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Ի՞նչ են քննարկել Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը

Ի՞նչ են քննարկել Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը
16.10.2019 | 12:50

«Փաստը» գրում է. ««Փաստ» թերթի՝ գաղտնի մնալ ցանկացող աղբյուրի փոխանցմամբ, հոկտեմբերի 4-ին Ծաղկաձորում տեղի է ունեցել հանդիպում-խորհրդակցություն, որը հրավիրել են Հայաստանի նախկին վարչապետներ Տիգրան Սարգսյանը և Կարեն Կարապետյանը։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ բիզնես միջավայրի խոշոր ու ակտիվ ներկայացուցիչներ և ՀՀ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ։ Քննարկումն անցել է բավական գործնական մթնոլորտում, հիմնական թեման առնչվել է ՀՀ ներքաղաքական զարգացումներին։ Երկու նախկին վարչապետները միմյանց նկատմամբ բավական ջերմ են եղել և քննարկվող թեզերի հետ եղել են համակարծիք, ինչը մեր զրուցակիցը գնահատեց որպես զարմանալի։


Ի դեպ, տևական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ մինչև 2020-ի սկիզբ այս երկու քաղաքական գործիչները ՀՀ քաղաքական դաշտում գուցե ավելացնեն իրենց ներկայացվածությունը, իսկ թե ինչ ձևաչափով, դեռևս մնում է անորոշ»:

Դիտվել է՝ 580

Մեկնաբանություններ