Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսպանիան՝ Եվրո-2020-ում

Իսպանիան՝ Եվրո-2020-ում
16.10.2019 | 12:53

Եվրոպայի 2020-ի առաջնության եզրափակչի փուլի ուղեգիր նվաճեց Իսպանիայի ազգային թիմը: Որակավորման փուլի 8-րդ տուրի շրջանակներում Իսպանիան մրցեց Շվեդիայի հետ: Ստոկհոլմում հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով: Հավաքելով 20 միավոր, Եվրո-2020 ընտրական փուլում Իսպանիան ապահովեց իր տեղը Եվրոպայի առաջնությունում: Եվրոպայի առաջնության ուղեգրեր ունեն Ռուսաստանը, Բելգիան, Իտալիան, Լեհաստանը և Ուկրաինան:

Դիտվել է՝ 1505

Մեկնաբանություններ