Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը ժամանել է Թուրքիա

Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը ժամանել է Թուրքիա
17.10.2019 | 12:24

Անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի խորհրդական Ռոբերտ Օ’Բրայենը ժամանել է Թուրքիա: Նա միանալու է ամերիկյան մեծ պատվիրակությանը, Թուրքիայի ղեկավարների հետ բանակցություններում համոզելու դադարեցնել ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում: Այսօր նախատեսված են նրա բանակցությունները Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ:


Հոկտեմբերի 17-ին նախատեսված է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հանդիպումը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ:

Դիտվել է՝ 331

Մեկնաբանություններ