Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը դատապարտել է Սիրիայի հյուսիսից զորքերը դուրս բերելու Թրամփի որոշումը
17.10.2019 | 12:29

ԱՄՆ բարձրաստիճան պատվիրակություն է մեկնել Թուրքիա՝ Սիրիայի հյուսիսում զինադադարի պահանջով։ Փոխնախագահ Մայք Փենսը և պետքարտուղար Մայք Պոմպեոն կհանդիպեն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ։


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտպանել է Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու իր որոշումը և նախազգուշացրել Անկարայի համար «քայքայիչ» պատժամիջոցների մասին, եթե բանակցությունները ձախողվեն: Նա համոզված է, որ Փենսը և Պոմպեոն «հաջող հանդիպում կունենան» Թուրքիայում։


Թրամփը Վաշինգտոնում Իտալիայի նախագահի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է, որ եթե բանակցությունները ձախողվեն, պատժամիջոցները, մաքսատուրքերի բարձրացումը և այլ միջոցները շարունակական կլինեն և կործանարար Թուրքիայի տնտեսության համար։ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ խնդիր չի տեսնում, եթե Ռուսաստանը օգնի Սիրիային Թուրքիայի հետ հակամարտության հարցում: Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը Սիրիայի հյուսիսից ամերիկյան զորքերը դուրս բերելու՝ նախագահի որոշումը դատապարտող բանաձև է ընդունել, որին կողմ քվեարկած 354 կոնգրեսականներից 129-ը Թրամփի կուսակից հանրապետականներ են։

Դիտվել է՝ 367

Մեկնաբանություններ