Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ

Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Տոյվո Կլաարի հետ
17.10.2019 | 12:29

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը: Կողմերը մտքեր են փոխանակել ՀՀ-ԵՄ գործընկերության համընդգրկուն օրակարգի շուրջ, անդրադարձել են տարածաշրջանային արդիական հարցերի և ԵՄ հատուկ ներկայացուցչի մանդատի շրջանակներում համագործակցության ամրապնդմանն ուղղված քայլերին:


ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի համատեքստում ԱԳ նախարարը ներկայացրել է խաղաղ գործընթացի շուրջ ստեղծված ներկա իրավիճակը: Այս համատեքստում ընդգծվել է ԵՄ աջակցությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո ընթացող խաղաղ կարգավորման գործընթացին և հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը:

Դիտվել է՝ 268

Մեկնաբանություններ