Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մամեդյարով. Հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն պետք է նախապես տեղեկացնեն

Մամեդյարով. Հայկական ազգանուններով Ռուսաստանի քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն պետք է նախապես տեղեկացնեն
17.10.2019 | 12:30

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ հայկական ազգանուններ կրող ՌԴ քաղաքացիները կարող են այցելել Ադրբեջան, սակայն պետք է տեղեկացնեն Մոսկվայում Ադրբեջանի դեսպանատանը՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով «հուզական ֆոնից» խուսափելու համար:


ՌԴ քաղաքացի Քրիստինա Գևորգյանը Facebook-ում գրել էր, որ 13 ժամ անցկացրել է Բաքվի միջազգային օդանավակայանում: Նա ցանկանում էր Ամանորի արձակուրդներն անցկացնել Ադրբեջանում, բայց անձնագրային բաժանմունքում իրեն կանգնեցրել են: Գևորգյանն ասել է, որ բացի իրենից, ևս երկու ընտանիք չէր կարող մուտք գործել Բաքու՝ հարազատներից մեկի հայկական ազգանվան պատճառով: Ադրբեջանի ԱԳՆ նշել է, որ Գևորգյանի հետ կատարվածը «մասնավոր դեպքը բորբոքելու փորձ է»՝ հավելելով, որ ադրբեջանա-ռուսական հարաբերություններում խնդիրներ չկան:


ՌԴ ԱԳՆ հայտարարել է, որ հայկական արմատներով ռուսաստանցու մուտքը երկիր արգելելու Բաքվի մոտեցումն անընդունելի է: «Մենք ասում ենք. եթե կան Ռուսաստանի՝ հայկական ազգանուններով քաղաքացիներ, որ ցանկանում են մեկնել Ադրբեջան, ապա՝ խնդրեմ: Բայց, գոնե առնվազն մեր դեսպանատունը տեղեկացնեն այդ մասին, քանի որ մենք ունենք Ռուսաստանի հետ առանց վիզայի մուտք, բայց նախապես ստացված տեղեկատվությունը ՝ թույլ կտա մեզ կանխել ցանկացած անախորժություն՝ ղարաբաղյան հակամարտության պատճառով «հուզական ֆոնի» հետ: Մենք միշտ բաց ենք խոսում այս թեմայի շուրջ ռուսական կողմի հետ», - ասել է Մամեդյարովը «Իզվեստիային»:

Դիտվել է՝ 399

Մեկնաբանություններ