Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Նիկոլ Փաշինյան. Էն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության դեմը նստել

Նիկոլ Փաշինյան. Էն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության դեմը նստել
17.10.2019 | 12:31

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ընդունել էր սևազգեստ մայրերին՝ «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանի գլխավորությամբ։
«Հայաստանում երբեմն ավելի հեշտ է հարց չլուծելը, քան՝ հարց լուծելը, ասացվածք ունենք չէ՞՝ մի տնից չենք, մի հալի ենք», - ասաց վարչապետը։ Նա նշեց, թե սևազգեստ մայրերը կարող են վստահ լինել, որ զոհված զինծառայողների հարցը կառավարության մշտական ուշադրության կենտրոնում է։ Մարգարիտա Խաչատրյանն էլ ասաց, որ իրենց խնդիրը պետք է լուծվի կառավարության մասշտաբով։ «Ակնկալիքս ձեզնից, որ մեր ընտրած վարչապետը, որ չեն արել նախկինները, թևանցուկ կլինի այս ընտանիքներին, այս մայրերին, որ թույլ չեք տա, որ այս մայրերը էլի նստեն կառավարության դիմաց», - ասաց նա։ «Ես չեմ հիշում, որ դուք երբևէ այսպիսի հանդիպում ունենայիք, ասենք, Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների կամ նախագահների հետ, ինձ համար տարօրինակ է դա, էն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության դեմը նստել», - ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մարգարիտա Խաչատրյանն էլ պատասխանեց. «Էն ժամանակ ոչ մեկ 30 միլիոն չի տվել, էն ժամանակ ոչ մեկը Օպերայից մինչև քաղաքապետարան ժողովրդին չի բերել»։ Վարչապետն ասաց, որ զինծառայողների հարցը կլուծվի հիմնադրամի շրջանակներում։ «Չի կարա լինի»,-արձագանքեց Մ. Խաչատրյանը։
«Ուրեմն, կներեք, մենք կորոշենք էդ հարցը ոնց պիտի լուծվի»,-ասաց Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետն ասաց, որ մայրերի առաջ քաշած հարցն իր օգնականը նորից կուսումնասիրի։ «Մենք բոլոր զոհված զինվորների հարցը կլուծենք պետական բյուջեի միջոցներով ու զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աշխատանքները ընդլայնելով ու բարելավելով»,-ասաց Ն. Փաշինյանը։ Վարչապետը հանդիպման վերջում առաջարկեց զոհված բոլոր զինվորների հիշատակը մեկ րոպե լռությամբ հարգել:

Դիտվել է՝ 435

Մեկնաբանություններ