ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի

Արթուր Վանեցյանի նկատմամբ քրեական գործ չի հարուցվի
17.10.2019 | 12:33

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մերժեց «Իրազեկ քաղաքացիներ» միավորման ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի բողոքն ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ: Իոաննիսյանը բողոքարկել էր Հատուկ քննչական ծառայության որոշումը, որով ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի դեմ քրեական գործ չէր հարուցվել։ Դ. Իոաննիսյանի բողոքի հիմքում «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանի գրառումն էր, որտեղ նշված էր, թե Արթուր Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի: Եթե դատարանն ասյօր բավարարեր Իոաննիսյանի բողոքն ընդդեմ Արթուր Վանեցյանի, ՀՔԾ-ն պետք է քրեական գործ հարուցեր Արթուր Վանեցյանի նկատմամբ՝ պաշտոնեական դիրքն ու լիազորությունները չարաշահելու դեպքի առիթով։ Դատավոր Ֆարխոյանը դատական նիստի ավարտին հայտարարեց, որ դատարանի որոշումը կարող են բողոքարկել։

Դիտվել է՝ 356

Մեկնաբանություններ