Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Դիլիջանում այրվել է 60 հա բուսածածկույթ

Դիլիջանում այրվել է 60 հա բուսածածկույթ
17.10.2019 | 12:38

Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 12:04-ին, «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում այրվում է խոտածածկ տարածք:


Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը և ջոկատից երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:40-ին, մարվել՝ 23:14-ին: Այրվել է մոտ 60 հա բուսածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Դիլիջանի Ազգային պարկ» ՊՈԱԿ-ի 10 աշխատակից, թիվ N զորամասից 25 զինծառայող և 9 հրշեջ-փրկարար:

Դիտվել է՝ 406

Մեկնաբանություններ