Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սյունիքի մարզում լուրջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել

Սյունիքի մարզում լուրջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել
17.10.2019 | 12:39

Սյունիքի մարզում բավական լուրջ արտակարգ իրավիճակ է ստեղծվել՝ աղտոտված ջրերը պոչամբարից հոսել են դեպի Ողջի գետ՝ կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն ասաց, որ այսօր առավոտյան մարզպետը զանգել ու ներկայացրել է հետևյալ իրավիճակը՝ Ողջի գետի գույնը փոխված է, դարչնագույն է։ «Հնարավոր բոլոր միջոցները մոբիլիզացվել են, բոլոր կառույցների ներկայացուցիչները գնացել են դեպքի վայր»,- ասաց Պապիկյանը։ Վարչապետը հարցրեց՝ ո՞ր ընկերության պոչամբարի մասին է խոսքը։ Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Այս պահին չեմ կարող ասել, տարածքը ցույց է տալիս, որ կարող է լինել Պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարը, եթե չեմ սխալվում, դա պետք է լինի Քաջարանը»։

Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանն էլ ասաց, որ տեսչական մարմնի ներկայացուցիչներն առավոտյան այնտեղ են եղել, փորձանմուշներ են վերցրել, նաև ուժային կառույցների ներկայացուցիչներն են այնտեղ։ «Եթե նշված տարածքը ավելի վերևի գոտում է գտնվում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից հնարավոր արտահոսքերն են։ Ըստ նախնական տվյալների՝ այդ վերևի մասից է, ոչ թե կեսից։ Իսկ կեսից հնարավոր է նաև Կապանի նախկին Կավարտի հանքից որոշակի արտահոսքեր լինեն։ Ընդամենը մեկ-երկու ժամվա ընթացքում մեզ կներկայացնեն, մենք էլ ձեզ կներկայացնենք»,- ասաց Էրիկ Գրիգորյանը։
Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ասաց, որ այս պահին դեպքի վայրում քննչական գործողություններ են իրականացվում։ «Այստեղ ներս մտնելուցս առաջ տեղեկացա, որ այնտեղ կա վնասված խողովակի հատված, որտեղ վերականգնման աշխատանքներ են իրականացվում։ Նախնական հնարավոր է այդտեղից է հոսքը»,- ասաց նա։ Դեպքի վայրում մասնագետների գործողություններից հետո, ըստ դատախազի, կքննարկվի քրեական գործ հարուցելու հարցը։

Դիտվել է՝ 581

Մեկնաբանություններ