Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էրդողանը Twitter-ում պատասխանել է Թրամփի գրառմանը

Էրդողանը Twitter-ում պատասխանել է Թրամփի գրառմանը
18.10.2019 | 14:09

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Twitter-ում պատասխանել է իր Դոնալդ Թրամփի թվիթերյան գրառմանը՝ հայտարարելով, որ Թուրքիայի և ԱՄՆ-ի համատեղ ջանքերը կնպաստեն Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը:

«Պարո՛ն նախագահ, ավելի շատ մարդկային կյանքեր կփրկվեն, եթե մենք հաղթենք ահաբեկչությանը, որը մարդկության ոխերիմ թշնամին է: Լիահույս եմ, որ մեր համատեղ ջանքերը կնպաստեն մեր տարածաշրջանում խաղաղության ու կայունության հաստատմանը»,- Twitter-ում գրել է Թուրքիայի նախագահը՝ մեկնաբանելով Թրամփի թվիթերյան գրառումը:


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էրդողանին ընկեր էր անվանել և շեշտել, որ Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ այլևս չեն կիրառվի: «Պատժամիջոցների անհրաժեշտություն չի լինի, քանի որ Թուրքիան անում է այն, ինչ անում է: Ես կցանկանայի շնորհավորել նախագահ Էրդողանին, նա իմ ընկերն է, և ես ուրախ եմ, որ մենք որևէ խնդիր չունեցանք»,- նշել էր Թրամփը՝ հավելելով՝ «նա ճիշտ գործեց, և ես իսկապես գնահատում եմ դա»:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ