Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը

Հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում ԵՄ-ից ապրանքների համար ԱՄՆ-ի սահմանած մաքսատուրքերը
18.10.2019 | 14:10

Առևտրային բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակում հաստատել են, որ հոկտեմբերի 18-ից ուժի մեջ են մտնում Եվրամիությունից մի շարք ապրանքների մաքսատուրքերը, գրում է Reuters-ը:


Ցուցակում տեղ են գտել բրիտանական, գերմանական, իսպանական և ֆրանսիական թռչող սարքերը, որոնց մաքսատուրքերը կբարձրանան 10 տոկոսով:
ԵՄ երկրների մեծ մասի սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրանքի համար մաքսատուրքերը կկազմեն 25 տոկոս: Մաքսատուրքերը կվերաբերեն նաև ֆրանսիական գինիներին, շոտլանդական վիսկիին և եվրոպական մի շարք երկրների պանիրներին: «Սև ցուցակում», որը հրապարակվել է ԱՄՆ-ի առևտրային ներկայացուցչի կայքում, 150 ապրանքատեսակ կա:

Դիտվել է՝ 552

Մեկնաբանություններ