Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Մեկնարկում է «Երևան Ջազֆեստ» փառատոնը

Մեկնարկում է «Երևան Ջազֆեստ» փառատոնը
18.10.2019 | 22:12

Ջազի հայկական ասոցիացիան և «Մեցցո Պրոդաքշնը» հոկտեմբերի 24-ից նոյեմբերի 3-ը կանցկացնեն ամենամյա միջազգային ջազֆեստ փառատոն Yerevan Jazz Fest 2019-ը: Փառատոնի շրջանակում կիրականացվեն ինքնատիպ համերգներ՝ բացառիկ արտիստների մասնակցությամբ: ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան աջակցությամբ հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Գրեմմիի» քառակի դափնեկիր, կոմպոզիտոր, պրոդյուսեր, դիրիժոր, բաս կիթառահար Սթենլի Քլարքի ջազ-ռոք համերգով կտրվի Yerevan Jazz Fest 2019-ի մեկնարկը: Սթենլի Քլարքի հետ Հայաստան է ժամանում նրա դաշնակահարը՝ Չիկ Կորեայի աշակերտ Բեկա Գոչիաշվիլին: Այնուհետև հոկտեմբերի 25-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյան համերգասրահում ինքնատիպ համերգային երեկո կներկայացնեն շվեդ աշխարհահռչակ բասիստ Լարս Դանիելսոնը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ:

Հայաստանի պետական ջազ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Արմեն Հյուսնունցի ղեկավարությամբ, նույնպես հանդես կգա ամենամյա Yerevan Jazz Fest-ի շրջանակում: Նվագախմբի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 30-ին, ժամը 19:00 Արամ Խաչատրյանի համերգասրահում: Նոյեմբերի 1-ին «Մոսկվա» կինոթատրոնի Կարմիր դահլիճում կկայանա Վահագն Հայրապետյան և ընկերներ խմբի համերգը, որի ընթացքում կներկայացվի նաև ջազի մասին առաջին հայկական անիմացիոն ֆիլմը: Yerevan Jazz Fest 2019-ը կուղևորվի նաև Գյումրի: Նոյեմբերի 3-ին Հայաթում համերգով հանդես կգան Վահագն Հայրապետյանն ու Ջոն Մարշալը՝ տեղի ունկնդրին ներկայացնելով ջազային ինքնատիպ գործեր:

Դիտվել է՝ 986

Մեկնաբանություններ