«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը շարունակվում է

«Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը շարունակվում է
18.10.2019 | 22:23

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկեց «Գիտական աստիճաններ. դեպի եվրոպական ստանդարտներ» խորագրով աշխատաժողովը, որին մասնակցեցին ԳԱԱ համակարգի գիտնականներ, բուհերի դասախոսներու վարչական աշխատողներ, բարձրագույն կրթության ու գիտության ոլորտի կառավարիչներ, մասնագիտական խորհուրդների անդամներ, երիտասարդ գիտնականներ ու ասպիրանտներ, ինչպես նաև Եվրամիության անդամ երկրներից ժամանած փորձագետներ և ոլորտի մասնագետներ:

Առաջին զեկուցմամբ հանդես եկավ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի գիտական քարտուղար Ատոմ Մխիթարյանը, որը ներկայացրեց գիտական աստիճանների սկզբնավորումը միջնադարյան Եվրոպայում, գիտական աստիճանաշնորհման համակարգի զարգացումը Արևմուտքում և Ռուսատանում, խորհրդային համակարգի ձևավորումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած գործընթացները անկախացումից ի վեր: Պարոն Մխիթարյանը մանրամասն անդրադարձավ նաև այժմ գործող իրավական դաշտին՝ օրենքներին ու ենթաօրենսդրական ակտերին, որոնցով կարգավորում է ՀՀ գիտական աստիճանաշնորհման ողջ համակարգը, շնորհվում են գիտական աստիճաններ և գիտական կոչումներ:
Խորվաթիայի Գիտության և կրթության նախարարության բարձրագույն կրթության զարգացման բաժնի ղեկավար Անա Գորշիչը իր զեկույցում անդրադարձավ բոլոնյան գործընթացի սկզբնավորմանը և Եվրոպական բարձրագույն կրթական տարածքում տեղի ունեցող գործընթացներին:


Ռումինիայի դիպլոմների ճանաչման և համապատասխանեցման ազգային կենտրոնի տնօրեն Գիանինա Գիրազին մանրամասն ներկայացրեց բարձրագույն կրթության երրոդ մակարդակի կազմակերպման համար հիմք հանդիսացող Զալցբուրգյան սկզբունքները, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրներում գիտական աստիճանների հայցման համար ներկայացվող պահանջներն ու կարգավորումները:
Այսօր գիտաժողովը շարունակում է իր աշխատանքները՝ նպատակ ունենալովբարձրագույն կրթության երրորդ մակարդակում ուսուցման և հետազոտական աշխատանքների կազմակերպման, ինչպես նաև շնորհվող գիտական աստիճանների փոխճանաչման ոլորտում փորձի փոխանակությունը:
Երկօրյա միջոցառումը Հայաստանում կազմակերպվել է Եվրամիությանկողմից՝TAIEX ծրագրի շրջանակներում:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ