Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից

Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից
18.10.2019 | 22:35

ԱԱԾ-ում Հրայր Թովմասյանի աղջիկներին հիմնականում հարցրել են սեփականության իրավունքով պատկանող գույքից։ «Որոնք, ըստ էության, շատ չեն», - լրագրողներ հետ զրույցում ասաց աղջիկների փաստաբան Հայկ Սարգսյանը։
Նա նշեց, որ ավագ աղջկա դեպքում գույքն ավտոտնակ է Կենտրոն վարչական շրջանում, որը նա 2016-ին նվիրատվությամբ ստացել է մորաքրոջ աղջկանից։


«Կրտսեր աղջկա միակ գույքը վերաբերում է 2014-ի արտադրության «Nissan-sentra» ավտոմեքենային, որը նա կրկին 2016-ին ստացել է մորաքրոջ աղջկանից՝ որպես նվեր։ Մորաքրոջ աղջիկը մշտական բնակության է մեկնել ԱՄՆ և որոշել է գույքը նվիրել իր երկու քույրերին», - ասաց փաստաբանը։ Հայկ Սարգսյանն ասաց, որ հարց է եղել նաև կարճ ժամանակում ավագ դստերը պատկանող «Nissan patrol» մեքենայի վերաբերյալ, որը վերջինս ապրիլյան պատերազմի օրերին նվիրել է Արցախի պաշտպանության բանակին։ Նա ասաց, որ Հրայր Թովմասյանի գործունեության հետ կապված հորն ու աղջիկներին որևէ հարց չի տրվել:

Դիտվել է՝ 377

Մեկնաբանություններ