Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

13 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում թուրքական օդուժի հարվածի հետևանքով

13 խաղաղ բնակիչ է զոհվել Սիրիայում թուրքական օդուժի հարվածի հետևանքով
18.10.2019 | 22:36

Թուրքիայի ՌՕՈՒ ինքնաթիռներն ուրբաթ Սիրիայի հյուսիսում հարձակվել են փախստականների շարասյան վրա, որոնք շարժվում էին Թել Թամեր-Այն Իսա ճանապարհով, հայտնել է «Al Mayadeen» հեռուստաալիքը: Օդային հարձակման հետևանքով զոհվել է 13, վիրավորվել՝ մոտ 70 մարդ:

Դիտվել է՝ 416

Մեկնաբանություններ