«Այս շաբաթ Լիբանանում հարձակումները ցույց տվեցին, որ Իսրայելի կառավարությունը մտադիր է պատերազմը տարածել ողջ տարածաշրջանում: Եկել է ժամանակը, որ բոլոր երկրները, որոնց կոչ է արվում պաշտպանել համաշխարհային խաղաղությունը, լուծումներ գտնեն, որոնք կկանգնեցնեն Իսրայելին»,- ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ստամբուլում կայացած մամուլի ասուլիսում։                
 

Լիլիթ Գալստյան.Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի

Լիլիթ Գալստյան.Հրայր Թովմասյանի շուրջ տեղի ունեցողը ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի
18.10.2019 | 22:37

Ամբողջ գործընթացը, որում հայտնվել է ՍԴ-ն և հատկապես՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը, ինձ հիշեցնում է 1937-ը, որովհետև սա 37 թվականի գործիքակազմից օգտված մեթոդաբանություն է, լրագրողների հետ զրույցում ասաց դաշնակցական գործիչ Լիլիթ Գալստյանը։

«Սա պարզապես քաղաքական ճնշում է, արդեն վերածվել է մարդկային ճնշման, և ուղղակի աներևակայելի է՝ ինչ կարմիր գծեր են հատվում։ Սա պարզապես մարդկային և բարոյական չէ։ Մենք մտնում ենք մի քաղաքական մշակույթի մեջ, որը խստորեն վտանգում է Հայաստանի ապագան և ժողովրդավարական պետության հետ որևէ առնչություն չունի։ Սա կապ չունի սիրո, թավիշի, հանդուրժողականության լոզունգների հետ», - ասաց նա:

Դիտվել է՝ 376

Մեկնաբանություններ