Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Սիրիայում Ռաս ալ-Այնի շուրջ մարտը շարունակվում է

Սիրիայում Ռաս ալ-Այնի շուրջ մարտը շարունակվում է
18.10.2019 | 22:48

Սիրիայի հյուսիս-արևելքում գտնվող Ռաս ալ-Այն քաղաքի մոտակայքում, չնայած երեկ երեկոյան թուրքերի հայտարարած հրադադարին, շարունակվում են հրետակոծություններն ու փոխհրաձգությունները: Թուրքական և քրդական ուժերի շփման գծի այլ հատվածներում համեմատաբար կայուն կացություն է:


ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի երեկվա բանակցություններից հետո Անկարան համաձայնել է հինգ օրով հրադադար հաստատել, պահանջելով, որ քրդական ռազմական ստորաբաժանումներն այդ ընթացքում հեռանան Սիրիայի հյուսիսային շրջանից:

Դիտվել է՝ 438

Մեկնաբանություններ