Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Սահմանադրական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի դիմումներից մեկի քննությունը

Սահմանադրական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի դիմումներից մեկի քննությունը
18.10.2019 | 22:53

ՍԴ-ն այսօր աշխատակարգային նիստում որոշել է «Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 407-րդ հոդվածը՝ համակցված 414.2-րդ հոդվածի հետ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործի քննությունը մերժել՝ ասված է ՍԴ պաշտոնական կայքէջում: Քրեական օրենսգրքի 407-րդ և 414․2-րդ հոդվածները վերաբերում են վճռաբեկ բողոքին ու այն վարույթ ընդունելու հիմքերին:

Դիտվել է՝ 400

Մեկնաբանություններ