ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը կոչ է արել թուլացնել Իսրայելի և Իրանի միջև հակամարտության լարվածությունը՝ հրեական պետությանը Իսլամական Հանրապետության հարվածից հետո: «Մենք կանգնած ենք անդունդի եզրին և պետք է հեռանանք այդտեղից։ Մենք պետք է սեղմենք արգելակները և միացնենք հետընթաց շարժումը»,- ասել է ԵՄ բարձրաստիճան դիվանագետը։                
 

Մերկել. Բրիտանիան կտուժի միացյալ շուկայից դուրս գալուց

Մերկել. Բրիտանիան կտուժի միացյալ շուկայից դուրս գալուց
18.10.2019 | 23:06

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բրյուսելում ԵՄ գագաթաժողովում ասել է, որ բրեկզիտի պատճառով Բրիտանիան տնտեսական առումով կդառնա Եվրամիության մրցակիցը և միայն կտուժի այդ մրցակցույունից: «Իհարկե Բրիտանիան որոշակի կորուստ է կրելու, ներքին շուկայի մաս կազմելը շատ մեծ առավելություն է: Տնտեսական փոխգործության շղթան կպահպանվի՞՝ կախված կլինի մեր ապագա հարաբերություններից: Որքան մոտ ես մեր չափանիշներին՝ այնքան ավելի դյուրին և մատչելի է համագործակցությունը: Դա արդեն Բրիտանիայի որոշելու հարցն է»,- ասել է Մերկելը:


Գագաթաժողովին մասնակցող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այսօր Բրյուսելում ասել է, որ բոլոր դեպքերում հարկ է կատարել բրեկզիտը՝ հոկտեմբերի 31-ին սկսելու պայմանավորվածությունը:

Դիտվել է՝ 383

Մեկնաբանություններ